Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ ԱՄՆ կոնգրեսական

18.09.2022 14:44
971

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է  պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակները բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու»,- ասաց Սփիերը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն Ադրբեջանի գործողություններին այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել։

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել (ագրեսիան-խմբ․), մենք ընդունել ենք դա»,- ասաց Փելոսին։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24