Մենք Սյունիքն ենք. այստեղ Պոմպեոսի եւ Շապուհի զորքերն են գլխատվել. թուրք ասկյարների գնդեր ոչնչացվել… եւ հիմա վերստին հաղթանակ պիտի կերտենք …

05.11.2020 12:07
9311

Կուբաթլուի եւ Զանգելանի անկումից հետո Սյունիքում միանգամայն նոր իրավիճակ  ստեղծվեց…

Թե ինչու եւ ինչպես անվտանգության գոտի hամարվող այդ տարածքները հայտնվեցին թշնամու ձեռքում, դա, անտարակույս,  քննարկման հարց է, բայց հաղթանակից  հետո:

Թե ինչու սկսեցինք խրամատներ փորել հայ-ադրբեջանական խորհրդային սահմանի երկարությամբ, այն էլ՝ մեծ ոգեւորությամբ ու տեղական պաշտոնյաների կոչերի տարափի ներքո (թեեւ թշնամու առաջապահ զորամասերը սահմանից բավականին հեռու էին դեռ), անշուշտ,  քննարկման հարց կդառնա, բայց դա էլ  հաղթանակից հետո:

Հիմա ուրիշ խնդիր ունենք, ավելի ճիշտ՝ գերխնդիր՝ ոչ միայն պաշտպանվել, այլեւ ամեն գնով պարտավոր ենք վերականգնել Սյունիքի անվտանգության գոտին՝ արեւելյան կողմից, այլապես զրկված կլինենք հաղթանակ բառն օգտագործելու  բարոյական իրավունքից…

Մենք Սյունիքն ենք. պատմության ամենաօրհասական պահերին անգամ չենք ծնկել:

Սյունյաց աշխարհի սահմանագլխի ամրոցներից մեկում՝  Դավիթ  բեկ գյուղում օրերս տեղի ունեցած ողբերգությունից հետո անգամ չպետք է հուսահատվել: Ընդհակառակը՝ Դավիթ բեկ գյուղը պետք է դառնա մեր՝ նորովի միասնորեն ինքնակազմակերպվելու խորհրդանիշը եւ մարզի  այսօրվա ռազմական-պետական-քաղաքական գործիչների հրամանատարական կենտրոնավայր-նստավայրերից մեկը՝ դրանից բխող բոլոր քայլերով:

Մենք իրավունք չունենք սպասել, թե թշնամու հաջորդ հարվածը երբ կլինի Դավիթ բեկի, Կաղնուտի, Արծվանիկի եւ Մեղրու ուղղությամբ…

Մենք Սյունիքն ենք. դեռեւս Ուրարտուի ժամանակներից եղել ենք  հայոց ինքնիշխանության ողնաշարը: Երբ Հայոց տանը վտանգ է սպառնացել, հենց  Սյունիքից են մեր առասպելական առաջնորդներն սկսել իրենց գոյամարտը. ամենամոտակա օրինակները Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սպարապետի՝ սյունեցիների հետ տված ազատամարտներն էին: Եվ նրանց հայրենապաշտ ոգին է աննկուն սյունեցիներին 20-րդ դարում առաջնորդել հաղթանակներ կերտելու ճանապարհին:

Ո՞վ է լինելու հայոց այն զորավարը կամ պետական գործիչը, որ, հիշյալ հերոսների հանգույն, այս օրերին դառնալու է Արցախի թիկունք Սյունիքի անպարտելիության ոգին մարմնավորող առաջնորդը:

Այո, Գարեգին Նժդեհի, Զորավար Անդրանիկի եւ Վազգեն Սպարապետի հրեղեն ոգին սպասում է  արժանավոր հետնորդների, մանավանդ որ հազարավոր սյունեցիներ իրենց սրտի հրամանով պատերազմի առաջին իսկ օրերից ոտքի են ելել՝ փոթորկումի պատրաստ: Անգամ դրսում բնակվող բազում արժանավոր սյունեցիներ են տուն դարձել (եւ շարունակում են վերադառնալ) ու մեր սրբազան պայքարին  կամավորագրվել…

Մենք Սյունիքն ենք. այստեղ ամենուր բազում քաջորդիների շիրիմներ են, այստեղ ամեն մի պտղունց հող շաղախված է իր հայրենիքի համար զոհված նահատակ հայի արյամբ, այստեղ ասես մշտապես երկնակամարում շողշողում են Անդոկ նահապետի եւ նրա փառահեղ դուստր Փառանձեմ թագուհու հաղթական սրերը, այստեղ հիմա էլ ասես լսվում են Սյունյաց այրուձիի, Դավիթ բեկի եւ Մխիթար Սպարապետի հեծելազորի քառատրոփ շառաչները: Մեր ունկերի մեջ դեռ թարմ են Վազգեն Սպարապետի մարտակոչերը…

Լինենք մեր փառահեղ նախնիների հերոսական ավանդույթների շարունակողը եւ նրանց արժանավոր հետնորդները:

Եվ ուրեմն՝ Սյունիքի անպարտելի ոգուն ապավինած՝ նոր թափ հաղորդենք մեր հաղթանակը կռելու պատմական առաքելությանը...

 

Տիգրան Գրիգորյան

Սամվել Ալեքսանյան

 

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02