Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վերաբերում են տարածքներին, որոնք եղել են Հայաստանի վերահսկողության տակ, հետո տրվել են Ադրբեջանին

02.10.2021 23:36
4441

Lragir.am-ի զրուցակիցն է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

Պարոն Մելքոնյան, Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն ինչպե՞ս պետք է լուծել։ Իշխանության ներկայացուցիչները հղում են անում ԽՍՀՄ քարտեզներին, ի՞նչ այլ հնարավորություններ կան։

Այսօր Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա անելը ձեռնտու է միայն Ադրբեջանին։ Այսօր նման քայլ անելը կնշանակի կորցնել այդ ամբողջ տարածաշրջանը, այսինքն՝ այդ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը հանձնել Ադրբեջանին։ Դելիմիտացիան ինքը ենթադրում է կողմերի համաձայնություն ապագա սահմանների սահմանազատման խնդիրը իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի շուրջ։ Եթե այդ դելիմիտացիան պիտի գա հանգի, որ պետք է լինի Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի սահմանների, այսպես ասած, քարտեզներով, բնականաբար մենք դրանից կտուժենք։ Դրա համար ես ասում եմ, որ մենք պետք է նույնիսկ առաջնորդվենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ հայտարարությամբ, որի մեջ ասվում է, որ կողմերը պետք է կանգ առնեին այնտեղ, որտեղ ռազմական գործողությունները դադարել են։ Իսկ այդ սահմանագծով, բնականաբար, Շուռնուխի այդ ամբողջ ճանապարհը մեր վերահսկողության տակ էր։ Մենք այս հարցում զիջեցինք և հայտնվեցինք այս վիճակում։

Կա՞ն այսօր հնարավորություններ՝ ադրբեջանցիներին դուրս մղելու ՀՀ տարածքից։

Զիջելուց հետո, երբ հակառակորդը շահեկան դիրքում է, այս խնդիրը լուծելը բավականաչափ դժվար է։ Բայց եթե կա պետություն, որը պետք է երաշխավորի մեր անվտանգությունը, բնականաբար, ուժային կառույցները պետք է մտածեն այն մեթոդների ու եղանակների մասին, որոնցով պետք է խնդիրը լուծվի։

Հայաստանը կարո՞ղ է բարձրացնել 1920-ական թվականների քարտեզներով սահմանազատում իրականացնելու հարցը։

Այնքանով կարող է դա անել, որ Հայաստանը, գտնվելով Անդրդաշնության մեջ, 1922 թվականի մարտի 12-ից սկսած, երբ իր սուվերենության ահռելի բաժինն անցավ Անդրդաշնությանը, բնականաբար, Խորհրդային Հայաստանն այլևս լուրջ եղանակ ստեղծելու հնարավորություն չուներ։ Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վերաբերում են տարածքներին, որոնք եղել են Հայաստանի վերահսկողության տակ, հետո տրվել են Ադրբեջանին։ Օրինակ՝ Վարդենիսի շրջանի տարածքների մասով հայկական կողմը բողոքել է, հետո Անդրկովկասյան դաշնության կենտրոնական կոմիտեից պատասխան կա, որ՝ «հակառակ ձեր բողոքներին, խնդիրը վերջնականապես լուծված է»։ Այսինքն՝ փաստ է, որ 1920-ական թվականներին, օգտվելով Հայաստանի ավելի թույլ վիճակից, մեզ դրել են ծանր վիճակի մեջ։ Եթե իրավական տեսանկյունից փորձենք դիտարկել խնդիրը, ապա ճնշման տակ ընդունված որոշումները, բնականաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ընդունելի չեն։ Եվ այդ առումով մեր իրավաբանները պետք է լուրջ աշխատանք կատարեն։ Պետք է փորձեն բոլոր այն որոշումներում, որոնք 1920-30 ական թվականներին կատարվել են ի վնաս մեզ, կատարել շտկումներ։ Ինչո՞ւ, որովհետև դրա հետևանքով մենք բախվեցինք նաև, այսպես կոչված, անկլավների հետ։ Անկլավներ, որոնք մեր ռազմավարական ճանապարհների վրա են գտնվում։ Աստված մի արասցե, դրանց հանձնումն Ադրբեջանին կնշանակի, որ դեպի Հյուսիս տանող ճանապարհները կփակվեն՝ դեպի Վրաստան։ Խոսքը վերաբերում է Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների անկլավներին։ Մյուսն էլ հայտնի Տիգրանաշենն է, որը ռազմավարական ճանապարհի վրա է գտնվում, որը տանում է դեպի Սյունիք, Արցախ և Իրան։

Իսկ Ազգերի Լիգայի և Փարիզի վեհաժողովի փաստաթղթերին հղում անելու հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

Միջազգային  իրավունքի նորմերն ուսումնասիրելով՝ պետք է անպայման գտնել խնդրի լուծման տարբերակ։ Որովհետև, օրինակ, նույն Ազգերի Լիգայի կողմից մենք ճանաչված երկիր ենք եղել, մենք Փարիզի վեհաժողովի հրավիրված կողմ ենք եղել, ՀՀ ներկայացուցիչը՝ Ավետիս Ահարոնյանը ստորագրել է այդ փաստաթուղթը։ Այնպես որ, մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք եղել։ Եվ, բնականաբար, մեր շահերն այսօր պաշտպանելու տեսանկյունից ունենք որոշակի կռվաններ՝ հիշեցնելով, որ երբ մենք գոյություն ունեինք որպես անկախ Հանրապետություն, միջազգայնորեն մեր իրավունքներն ընդունված և հարգված էին, որոնք, սակայն, խորհրդայնացումից հետո անտեսվեցին։

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21