Մեր հայրենակից Դավիթ Առաքելյանը՝ Դնեպրոպետրովսկի հայ համայնքի ղեկավար

08.10.2024 16:33
894

Դնեպրոպետրովսկի մարզային հայ համայնքի նախագահի ընտրություններում ձայների մեծամասնությամբ ընտրվել է Դավիթ Առաքելյանը, ով արդեն շատ բան է արել հայ համայնքի զարգացման համար՝ որպես Դնեպրի հայկական հիմնադրամի ղեկավար:

Իր նվիրական աշխատանքի համար նա արժանացել է Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանի շնորհակալագրին:

Ընտրություններին զուգահեռ անցկացվել է հայկական ապրանքների տոնավաճառ:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո տեղի ունեցավ գալա համերգ։ Տաճարում տոնական արարողությունը կատարեց Հայ առաքելական եկեղեցու Զապորոժիեի քահանա Տեր Հուսիկ Նուրիջանյանը:

Արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ԷԿՄ ապարատի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՎՊՄ Կիրովոգրադի շրջանի ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը, Կամգյան հայ համայնքի ղեկավար Ռոման Չոբանյանը, Պողոս Երանոսյանը՝ Կրիվոյ Ռոգ համայնքից, Ազատ Սարգսյանը՝ Կրեմենչուգի հայ համայնքի ղեկավար, Վահե Մամիկոնյանը՝ Կրամատորսկի հայ համայնքի ղեկավար, Արման Ակոպյանը՝ Ուկրաինայի հայ երիտասարդական արհմիությունների նախագահ, Խարկովի հայ համայնքի ղեկավար Սամվել Խանդամիրյանը և Լուգանսկի հայ համայնքի ղեկավար Նորիկ Զաքարյանը։

Ընտրություններին և հաջորդած տոնական արարողություններին մասնակցում էին նաև փոխնահանգապետ Անատալիյ Կլիմենկոն, Լյաշկովո տարածքային համայնքի ղեկավար Յուլյա Օմելյան և այլ բարձրաստիճան հյուրեր։

Ի դեպ, Դավիթ Առաքելյանը Սիսիանի տարածաշրջանի Տոլորս գյուղից է և մշտական ակտիվ հաղորդակցության մեջ է բնօրրան Սիսիանի ու նրա բնակիչների հետ։

Շնորհավորում ենք Դավիթ Առաքելյանին և ցանկանում հաջողություններ՝ Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավարման գործում։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24