Մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ընկանք մեջը. ձնահյուսից հրաշքով փրկված զինծառայողը պատմում է դեպքի մասին

10.02.2020 17:52
1504

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, խրամատների մոտ։

Այս մասին NEWS.am-ին պատմեց ձնահյուսի տակ մնացած չորս զինծառայողներից միակ ողջ մնացած պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանը։ Նշենք, որ Համլետ Միրզոյանը քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից. ասաց՝ իրեն արդեն լավ է զգում. «Ամբողջ մարմինս ճմռած է եղել։ Ինչքան էլ պատմեմ, թե ինչ եմ զգացել, կամ այդ պահին ինչ եմ արել, չեք պատկերացնի»։ Նա պատմեց, որ իրենք մնացել են ձյան շատ հաստ շերտի տակ, և չեն կարողացել դուրս գալ. «Դիրքերից զորամաս էինք իջնում։ Ձնահյուսը վերեւից չի թափվել, այլ մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ու մենք ընկանք մեջը։ Ինչքան գոռում էինք՝ արձագանք չկար, արդեն հույս կորցրել էի, ու մեզ գտան։

Իմ գոռոցներից ինձ գտան։ Շատ խորն էր ձյան շերտը, չէինք կարողանում բարձրանալ»։ Հարցին՝ ե՞րբ է ինքը պատրաստվում վերադառնալ ծառայության, ասաց, որ չի շարունակելու ծառայությունը. «Չէ, չէ ի՞նչ շարունակել, դուրս եմ գալու, սիրտս չի տանի, շատ մոտ ընկերներիս եմ կորցրել, հիասթափված եմ շատ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) եւ կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը: Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից:

 
Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
 

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57