«Մեր սահմանապահ զորքի վերակարգերն էնտեղ կանգնած են, հսկում են. չեն կարող թույլ տալ, որ մոտենան տներին». Շուռնուխ համայնքի ղեկավար

11.01.2021 10:38
1299

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Բելլա Լալայանն իր էջում գրել էր, որ թուրքն արդեն Շուռնուխում հայի տանը թեյ է խմում, ռեպորտաժ անում: 168.am–ի հետ զրույցում, սակայն, Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը նշեց, որ տեղյակ չէ այդ տեսանյութից ու հնարավոր է՝ ապատեղեկատվություն լինի:

Հակոբ Արշակյանը չհերքեց լուրերը, որ թուրքն արդեն Շուռնուխում է ՝ հիշեցնելով հունվարի 5-ին Շուռնուխի թաղամասերից մեկում ադրբեջանցիների հաստատումը․ «Ադրբեջանցին արդեն գյուղում է.  հունվարի 5-ից արդեն տեղակայված է գյուղի ներքևի թաղամասում», սակայն հարցին, թե հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկի տանը մտնեն-թեյ խմեն, պատասխանեց. «Չէ հա, ո՞նց կարող է նման բան լինել»:

Շուռնուխ համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե այն թաղամասում, որտեղ բնակիչներն ազատել էին 12 տները, արդյո՞ք արդեն ադրբեջանցիներ են բնակություն հաստատել ։Ի պատասխան, նա նշեց. «Նրանք բնակություն չեն հաստատել, ուղղակի  տեղակայել են իրենց դիրքը, իրենց վրանները, զինվորականներն են»:

«Մեր սահմանապահ զորքի վերակարգերն էնտեղ կանգնած են, հսկում են. չեն կարող թույլ տալ, որ մոտենան տներին»,- հավելեց Հակոբ Արշակյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40