«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ». այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

17.04.2019 14:13
1238

«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։

Կարեն Դեմիրճյան

Այսօր քաղաքական և պետական գործիչ, 1974-88թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1999-ին՝ Անկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 87 տարեկան։

«Սիրուն աչքերի համար չեն սիրում քաղաքական գործչին: Չնայած զրկանքներ շատ է կրել, բայց չի կոտրվել ու միշտ համարել է, որ մարդ մինչև վերջ պետք է ծառայի հայրենիքին»,- Կարեն Դեմիրճյանի մասին ասել է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։

Կարեն Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954-ին Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: 1955-ին ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
Նրա աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև՝ ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:

«Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է»,- ասել է Կ․ Դեմիրճյանը։

Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։

Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

«Մարդ՝ առանց արատների»,- այսպես է նրան բնորոշել հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40