«Մեռնող» մասնագիտություններ. փորձագետը ներկայացնում է՝ տարիներ անց ինչ մասնագետներ չեն լինելու ՀՀ–ում

28.08.2025 15:52
639

Արդեն մի քանի տարի անընդմեջ Հայաստանում նոր ուսումնական տարին մեկնարկում է կիսադատարկ բուհերով։ Այս տարի ևս շուրջ 25 ֆակուլտետ առաջին կուրսեցի չի ունենա։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ABC Media-ի հետ զրույցում ներկայացրել է ստեղծված իրավիճակի պատճառները։

«Սա կլիներ շատ արտառոց դեպք, եթե լիներ առաջին տարին։ Այս իրավիճակը շարունակվում է վերջին տարիներին. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախարարությունը պլանավորում է և տեղեր է հատկացնում որոշ մասնագիտությունների համար՝ առանց որևէ հետազոտության։ Այսինքն՝ նրանք պատահական, օդից վերցնելով թվեր են դնում և, առանց հաշվի առնելու պահանջարկը, Հայաստանի տնտեսության պահանջարկը, մեր դիմողների կարիքները, մնացած բաները, ուղղակի թվեր են գրում։ Պարզ է, որ դիմորդները, եթե որոշակի գիտելիքներ ունեն, կընտրեն ավելի բարձր վարձատրվող աշխատանքի համար ֆակուլտետներ և մասնագիտություններ, և չեն գնա, օրինակ՝ Ագրարային համալսարան, որտեղ, եթե չեմ սխալվում, 10-ից ավելի մասնագիտություն ուղղակի թափուր են»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է Մխիթարյանը։

Երկրորդ պատճառն այն է, որ դիմորդների թիվը Հայաստանում անընդհատ պակասում է։

«Վերջին յոթ տարում մեկ քառորդով կրճատվել է Հայաստանում բարձրագույն կրթություն ստացողների թիվը։ Դա նշանակում է, որ Հայաստանում արտագաղթ կա հատկապես երիտասարդության շրջանում: Շատերը գերադասում են Հայաստանի բուհերից գնալ և սովորել արտասահմանյան բուհերում, կամ, եթե հնարավորություններ չունեն, նախընտրում  են Հայաստանում գործող, բայց միջպետական պայմանագրերով բուհեր, օրինակ՝ Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Լոմոնոսովի համալսարանը և այլն»,-նկատել է փորձագետը։

 Մխիթարյանն ասել է, որ արդեն հասել ենք կարմիր գծին։ Հայաստանում կան մասնագիտություններ, որոնք չունեն մասնագետներ։

«Եթե մեկ-երկու տարի էլ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չլինեն, ապա կհայտնվեն մասնագիտություններ, որոնք կմեռնեն։ Ֆակուլտետներում, որտեղ չկան ուսանողներ, բայց կան դասախոսներ՝ հավերժ չեն։ Կա՛մ բուհից դուրս են գալիս, կա՛մ ոլորտից, կա՛մ նրանց կարիքն էլ չկա, եթե ուսանողներ չկան։ Նույնիսկ մարդիկ չեն լինի, որպեսզի գիտելիքներն ու փորձը փոխանցեն, նույնիսկ մեկ հոգի չի լինի, դա նշանակում է, որ Հայաստանում կան մասնագիտություններ, որոնք մեռնում են այս պահի դրությամբ, և ապագայում մենք տասնապատիկ, եթե չասեմ հարյուրապատիկ ավելի շատ ծախսեր պիտի անենք, գոնե մի քանի մասնագետ արտասահմանում պատրաստելու, հետո Հայաստան բերելու համար»,-ասել է նա։

Հիմնական դատարկ ֆակուլտետները Ագրարային, Պոլիտեխնիկական համալսարաններում են։

«Կան նաև մանկավարժական մասնագիտություններ, որոնք բնագիտական ուղղվածությունունեն։ Օրինակ՝ քիմիկոսի մասնագիտությունը Հայաստանում գրեթե մահանում է, մահամերձ վիճակում է, մինչդեռ անկախության հռչակագիրն ընդունելիս, 1990 թվականին Հայաստանը զարգացած արդյունաբերական երկիր էր և ուներ շատ բարձր արդյունաբերությամբ աշխատող քիմիական արդյունաբերություն, իսկ Երևանի պետական համալսարանի, պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան «քիմիա» մասնագիտություններում այնքան բարձր էր լինում, որ մարդիկ մի քանի տարի դիմում էին, որպեսզի ընդունվեին, հետո գնային աշխատելու համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներ, արտադրության մեջ և այլն։ Հիմա հասել ենք նրան, որ Երևանի Պետական համալսարանը քիմիայի ֆակուլտետի անունն է փոխում, որովհետև քիմիա մասնագիտությամբ, նույնիսկ տարեկան 10 հոգի չի հավաքվում, որպեսզի յոթ ու կես միավոր ստանա, ընդունվի քիմիա մասնագիտությամբ սովորելու։ Ֆակուլտետի անունը փոխել են, հիմա ֆարմացիա է կոչվում, այդ վիճակին ենք հասել»,-ասել է Մխիթարյանը։ Մխիթարյանը հիշեցնում է՝ 1990 թվականին Հայաստանում պետական բուհերում բարձրագույն կրթություն ստացողների թիվը հավասար էր Լիտվայի համալսարաններում սովորողների թվերին։ Լիտվիան Խորհրդային Միության մյուս հանրապետություններից էր և որի բնակչությունը Հայաստանից մի քիչ ավելի շատ էր։

«Հիմա՝ 35 տարի անց,  Հայաստանում այդ թիվը կրճատվել է երկու անգամ, Լիտվայում մնացել է նույնը, ընդ որում՝ այնտեղ էլ է բնակչությունը պակասել, ինչպես Հայաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը չի խրախուսում բարձրագույն կրթությունն ընդհանրապես և կրթությունն առհասարակ։ Էլ չխոսենք կրթության գաղափարախոսությունը աղավաղող  կրթության մասին, որովհետև սա ավելի շատ վնաս է հասցնում մեր կրթությանը: Դրա մասին խոսում են մարդիկ, որոնք կառավարության նիստում խոստովանում են, որ յոթ տարի մնացել են նույն դասարան։ Դե տեսեք, յոթ տարի նույն դասարան մնացողը, եթե խոսում է կրթության մասին, մարդկանց մոտ պարզ է, որ թերահավատություն կառաջանա կրթության նկատմամբ, և իմ կարծիքով սա արվում է գիտակցաբար, որպեսզի, կրթական ցենզը Հայաստանում այնքան իջնի, որ Հայաստանը կյանքում երբեք էլ չկարողանա դառնալ արդյունաբերական երկիր: Հայաստանը նախապատրաստում են որպես ծառայություններ մատուցող երկիր, որպես տրանզիտային ճանապարհ Ադրբեջանից Թուրքիա և հակառակը»,-ասել է նա։
 
 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56