Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան. Հույն նահանգապետը հայտարարություն է տարածել

20.09.2022 14:56
805

 Հունաստանի Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել` խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Հայտարարության հայերեն թարգմանությունը տեղ է գտել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջում: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ստորև.

«Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է

Ատտիկայի «Նոր մեկնարկ» ֆրակցիան և ես անձամբ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ, թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ քայլին՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար:

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև վեճերին, նրանք պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք իրենց վեճերը լուծելու միակ ընդունելի ճանապարհն են։

Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, հանդիսանում է լրացուցիչ սպառնալիք մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը, ինչն արդեն իսկ փորձարկվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմական հակամարտությամբ։ Եվրոպան չի կարող ընդունել և չի կարող հանդուրժել իր սահմաններին հերթական պատերազմական բախումը։

Ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները:

Եթե դրսևորվի որևէ հանդուրժողականություն բռնության և կամայականության նկատմամբ, դա կարող է առաջացնել պատերազմական հակամարտությունների նոր արատավոր փակ շղթա՝ ներառելով այլ երկրներ, որոնք ցանկանում են առաջ տանել իրենց շահերը պատերազմի և անկայունության միջոցով:

Բոլորի համար պատասխանատվության ժամանակն է, բայց նաև ճիշտ պահն է այստեղ՝ Հունաստանում և Ատտիկայում, մեր անմնացորդ զորակցությունը հայտնելու եղբայրական հայ ժողովրդին»:

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34