Մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ՀՀ-ում ամբողջապես կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգ․ որքա՞ն կկազմի պարենային զամբյուղի արժեքը

10.12.2025 11:40
459

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակված և Աշխատանքի և սոցիալական հարցերի մշակված նախագիծը, որով առաջարկում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ամբողջ հանրապետությունում ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որը այս պահին որպես պիլոտային ծրագիր ներդրվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է պիլոտային 2 մարզերում ներդրված գնահատման նոր համակարգի լավարկման, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման, այդ համակարգին սահուն անցման, ինչպես նաև անապահովության գնահատման գործող համակարգի հիման վրա նշանակված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման շարունակականությունը ապահովելու հանգամանքներով:

Ո՞րն է գնահատման համակարգի հիմքը

Թվայնացման գործընթացն է, որը գնահատման համակարգի սահուն գործարկման հիմնական բաղադրիչներից է հանդիսանում: Գնահատման նոր համակարգը, ընտանիքի անապահովության գնահատման համար, ենթադրում է տվյալների ստացում շուրջ 30 տեղեկատվական շտեմարաններից, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է լինեն հնարավորինս ճշգրիտ և ստացվեն ինքնաշխատ եղանակով:

Ինչպե՞ս է սահմանվում անապահովության նպաստ ստանալու շեմը

Հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացված տվյալների՝ 2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ փոփոխվել է:

Որքա՞ն է կազմում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը

2026 թվականի համար, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների կազմում է 35875 դրամ` 2025 թվականի 34581 դրամի փոխարեն:

Որքա՞ն է նախատեսվում սահմանել անշարժ գույքի գույքահարկը

Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ 2015 թվականի փոխարեն 2016 թվական՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության գաղափարը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը:

Ինչպե՞ս է իրականացվելու տվյալների փոխանակման գործընթացը

Տվյալների փոխանակման գործընթացը կիրականացվի շուրջ 30 տեղեկատվական շտեմարանների միջև, որոնց մի մասը ստացվում է վեբ ծառայության միջոցով, մյուս մասը՝ CSV ձևաչափով։

Առկա են նաև դեռևս չթվայնացված տվյալներ, որոք ընտանիքների կողմից ներկայացվում են թղթային տարբերակով՝ դրանց լուսապատճենները կցելով անապահովության գնահատման համար ներկայացվող առցանց դիմումին:

Որոշմամբ սահմանված է, որ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամտի վերագրման ժամանակ եկամտի վերագրում չի կատարվում, եթե ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող է: Նախագծով առաջարկվում է նշված խմբում դիտարկել նաև հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողներին:

Ի՞նչ լուծում է առաջարկվում նախագծով

  • սահմանել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը:
  • հանել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնությանհամար ֆինանսական միջոցների չափերն ըստ տարածքային կենտրոնների սահմանելու պահանջը,
  • 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի առկայության մասով սահմանված բացառող գործոնի դեպքում ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը 2015 թվականի փոխարեն սահմանել 2016 թվականը,
  • անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով ներկայիս սահմանված գույքահարկերի չափերըավելացնել 25 տոկոսով,
  • ընտանիքի 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող աշխատունակ, բայց չաշխատող անդամներից բացի նաև հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող, աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամտի վերագրում չկատարել,

Բյուջետային ազդեցություն

ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում։

Ի՞նչ եղանակով է իրականացվելու վճարումները

Անապահովության հիմքով նպաստների վճարումներն իրականացվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի 1011 «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի  12001 «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակներում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի երկրորդ պարբերությունների պահանջից։

Անապահովության գնահատման նոր համակարգիը ամբողջ հանրապետությունում ներդրման ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 2026 թվականի հուլիսի 1-ը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Իրավաբան.net

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24