Միտված մասնագիտական կողմնորոշմանը

23.04.2014 16:34
2438

Այդպիսի աշխուժություն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում ընդունելության քննությունների օրերին է լինում: Բայց ապրիլի 8-ին կրթօջախում կազմակերպված միջոցառումն ընդամենը նախերգանքն էր ընդունելության քննությունների: Կրթօջախի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դռների օր: Մասնաճյուղ էին այցելել Մեղրու եւ Կապանի տարածաշրջանների դպրոցների բարձր դասարանցիները, որոնց ներկայացվեցին մասնաճյուղում դասավանդվող մասնագիտությունները, դրանք դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը:

«Կուզեի ծանոթանաք մեր մասնաճյուղի առօրյային` ի՞նչ ենք ուսուցանում, ինչպե՞ս ենք ուսուցանում, ի՞նչ մասնագիտություններ ենք դասավանդում, հեռանկարում ի՞նչ մասնագիտություններ ենք նախատեսում ներդնել, որից հետո Ձեզ կուղեկցեն մեր մասնաճյուղի տարբեր մասնաշենքերում գտնվող մասնագիտական լսարաններ, լաբորատորիաներ», – ներկաներին այսպես դիմեց մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը եւ հավելեց, որ մասնաճյուղում ուսուցմանը զուգընթաց կազմակերպվում է լիարժեք արտադրական պրակտիկա, իսկ բուհն ավարտելուց հետո նրա շրջանավարտներն աշխատում են մարզի լեռնահանքային ձեռնարկություններում:

Մասնաճյուղի տնօրենը նաեւ ներկայացրեց կրթօջախի ակունքները, որոնք տանում են դեպի 1984թ., երբ Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիմքի վրա Կապանում ստեղծվեց ուսումնախորհրդատվական կենտրոն, որը 1996թ. վերածվեց կրթահամալիրի, իսկ մեկուկես տարի հետո` մայր բուհի մասնաճյուղի: Իսկ այժմ արդեն մասնաճյուղում գործում է վեց մասնագիտություն առկա ուսուցմամբ եւ չորսը` հեռակա: Հընթացս մասնաճյուղի տնօրենը նշեց, որ սեպտեմբերի 1-ից մասնաճյուղում ընդունելություն կկատարվի փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում մասնագիտացմամբ, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտացումը կներդրվի հեռակա ուսուցման համակարգում: Ի լրումն այս ամենի՝ մասնաճյուղի տնօրենը հայտնեց, որ կրթօջախում կստեղծվի լեռնահանքային արդյունաբերության գծով հզոր լաբորատորիա, որտեղ ժամանակակից սարքավորումներ են տեղադրվելու:

Հանդիպմանը մասնակցում էին կրթօջախի շրջանավարտներ, ովքեր աշխատում են մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններում եւ արդեն լուրջ պաշտոններ են զբաղեցնում: Դրանից զատ համատեղությամբ դասավանդում են մասնաճյուղում: Շրջանավարտներից Աննա Փարամազյանը («Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության հետազոտական լաբորատորիայի վարիչ), Ռուբեն Աբգարյանը («Լեռէքս» ՍՊԸ գլխավոր ճարտարագետ) եւ ուրիշներ պատմեցին իրենց ղեկավարած կառույցների մասին: Մասնաճյուղի ուսանողական առօրյայի մասին ապագա դիմորդներին պատմեցին ներկայիս ուսանողները:

Հանդիպման ավարտից հետո ապագա դիմորդները շրջեցին մասնաճյուղի լսարաններով եւ լաբորատորիաներով, հաղորդակից եղան ուսման պայմաններին, մասնաճյուղի հնարավորություններին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40