Մոսկվայում ուշադիր հետևում են ՀԷՑ–ի և Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա

20.11.2025 19:45
449

Մոսկվայում ուշադիր հետևում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը Մոսկվայի առաջնահերթություններից է։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին լիցենզիայից զրկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերին՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը (սեփականատերը Սամվել Կարապետյանն է): Իսկ նոյեմբերի 18-ին դատարանը Կարապետյանի կալանքը երկարացրել է ևս երկու ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, այն որակել է աբսուրդի գագաթնակետ և հայտարարել է, որ տպավորություն է ստեղծվում, թե գործարարին պատանդ են պահում: «Մոսկվան և Երևանը նման հարցերի քննարկման ուղիներ ունեն։ Ինչ վերաբերում է բուն ընկերությանը, ապա վերջին 20 տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանրապետության էներգաշուկայի առաջատար խաղացողն է եղել՝ կանոնավոր կերպով վճարելով հարկերը»,-ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է Կարապետյանի ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացման գործում: Դիվանագետը նշել է, որ աշխատանքի գնահատումը պետք է հիմնված լինի բացառապես գործունեության իրական արդյունքների վրա: 

yerkir.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34