ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

22.07.2022 14:55
1364

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերություն) հրավիրում է նախագծային կազմակերպություններին մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար բնակավայրի տարածքում հանրապետական նշանակության ժամանակակից 240 տեղանոց մանկա–պատանեկան ՀՀ գործող նորմերին համապատասխան ճամբարի կառուցման նպատակով էսքիզային նախագիծ–առաջարկ ներկայացնելու մրցույթին։

Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր նշված ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, ինչպես նաև հաղթող ճանաչված մասնակիցներին նախատեսվում է պարգևավճար ստորև նշված գումարի չափով.

I տեղ՝ 1.0 մլն. ՀՀ դրամ,

II տեղ՝ 0.8 մլն. ՀՀ դրամ,

III տեղ՝ 0.5 մլն. ՀՀ դրամ։

Մրցույթին կարող են մասնակցել նախաորակավորման փուլում ընտրված մասնակիցներն, որոնք պետք է մինչև 05.08.2022թ. ժ.18:00 ներկայացնեն կազմակերպության և դրանում ընդգրկված մասնագետների գործող լիցենզիաների, ռեգիստրի, ՀՎՀՀ, բանկային հ/հ պատճեները՝ հաստատված կազմակերպության կնիքով և ստորագրությամբ, նմանատիպ աշխատանքի փորձի մասին հավաստող նյութերը՝ լուսանկարների, գծագրերի, պայմանագրերի և այլն տեսքով։

Նախաորակավորման փուլի արդյունքների վերաբերյալ մասնակիցներին կտրվի տեղեկատվություն՝ մինչև 1 շաբաթ ժամանակահատվածում։

Նախաորակավորման փուլի արդյունքներով ընտրված կազմակերպություններին կտրամադրվի տեղանքի հանույթը, առկա շենք–շինությունների լուսանկարները, գոյություն ունեցող շենք–շինությունների հատակագծերը։ Ցանկացողների համար կկազմակերպվի մեկ անգամյա այցելություն։

Մրցութային փուլի տևողությունը սահմանվում է՝ մեկ ամիս, նախաորակավորման արդյունքների ամփոփումից և դրա մասին մասնակիցներին գրավոր (էլ. փոստով) տեղեկացնելուց հետո։

Մրցույթի մասնակիցները էսքիզ–առաջարկների ներկայացման ձևաչափի ընտրությունում կլինեն ազատ՝ ըստ իրենց հայացողության։

Մասնակիցների կողմից իրականացված ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ, տպագրական ծառայություններ և այլն) չեն փոխհատուցվելու։

Էսքիզ–առաջարկների ներկայացման վայրի վերաբերյալ մասնակիցներին կտեղեկացվի լրացուցիչ:

Մրցույթի հետ կապված բոլոր հարցերով դիմել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության [email protected] էլեկտորնային հասցեին։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25