Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը

23.05.2018 17:35
1307

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակը հաղթահարելու միակ իրավական ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն է համարում:

«Պետք է հասկանանք, որ այսօր մեր երկրում ստեղծվել է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ,  եւ դրա լուծման իրավական ճանապարհը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք նաեւ հասկանում ենք, որ մինչ ընտրությունները պետք է լուծվեն մի քանի իրավական հարցեր, մասնավորապես` ռեյտինգային տարածքային ցուցակների հանում, միասնական մատնահետքի ներառում կամ որեւէ այլ մեխանիզմի ներդրում, որը կբացառի կրկնակի քվեարկությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց՝ քաղաքական կոնսենսուսի առկայության դեպքում մինչեւ հուլիս կարող են ավարտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը եւ աշնանը գնալ արտահերթ  ընտրությունների:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի մեծամասնություն վերցնելու ճանապարհով, քանի որ ԲՀԿ-ն ունի հանրային վստահություն:

Հարցին` ԲՀԿ-ն այս պահին բացո՞ւմ է նախընտրական շտաբներ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության գրասենյակները միշտ բաց են եղել: «Մենք հաճախ ենք հանդիպում մեր կառույցների ղեկավարների հետ եւ քննարկում մեր կուսակցության վերաբերյալ խնդիրներ»,-ասաց պատգամավորը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40