Նախաամանորի այց Արցախ. հետադարձ հայացք

23.12.2018 18:51
1287

Ամեն անգամ, երբ մեկնում ենք Արցախի պաշտպանության մարտական դիրքեր ու զորացած, ոգեւորված, գոտեպնդված, տպավորված վերադառնում այնտեղից՝ ավելի է հիմնավոր  դառնում մեր հիացությունը Սենոր Հասրաթյանի ու Գեղամ Գրիգորյանի ծառայության հանդեպ:

Գնդապետ Սենոր Հասրաթյանն Արցախի Հանրապետության պաշտպանոթյան բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետն է:

Գալիս է Պաշտպանության բանակի մաքրամաքուր ակունքներից:

Պաշտպանության բանակի պատմության քայլող եւ անկրկնելի հանրագիտարանն է:

Պաշտպանության բանակի մերօրյա՝ ոչ պակաս փառապանծ ընթացքն աշխարհին արժանապատվորեն եւ ճշմարիտ ներկայացնողն է:

Հենց Սենոր Հասրաթյանի շնորհիվ է նաեւ, որ բազմաթիվ լրատվամիջոցներ (այդ թվում՝ «Սյունյաց երկիրը») կարողանում են պատշաճ լուսաբանել Արցախի զինված ուժերի առօրյան:

Նա լավագույնս է գիտակցում, որ Սյունիքն ու Արցախը միեւնույն ծնողի զավակներն են, շատ դեպքերում՝ միեւնույն ճակատագրի կրողները, պատմության բոլոր փուլերում միմյանց թեւ-թիկունք կանգնողները:

Եվ գնահատելի է, որ կա Սենոր Հասրաթյան մտավորականի  տեսակը, թե չէ ամեն մի իշխանափոխությունից կամ մարդափոխությունից հետո կվերաշարադրվեր Արցախյան հերոսամարտի պատմությունը՝ այն հարմարեցնելով եկող-գնացող իշխանավորների քիմքին...

***

Մեր ստեղծագործական խմբին՝ Արցախյան վերջին երեք այցելության ընթացքում, ուղեկցող էր նշանակվել Պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու, կապիտան Գեղամ Գրիգորյանը:

Մի անգամ արդեն առիթ ենք ունեցել մեր պարբերականի էջերում թռուցիկ հայացք ձգել Գեղամ Գրիգորյանի կերպարին:

Հիանալի սպա, հիանալի մարդ ու քաղաքացի, Արցախ աշխարհի իսկական նվիրյալ:

Քաջածանոթ է արցախաադրբեջանական սահմանային ամբողջ տարածքին՝ մի քանի տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) կիլոմետր ձգվող:

Մարտական դիրքեր մեկնելու ճանապարհին այս անգամ մեզ միացավ հյուսիսարեւելյան պաշտպանական շրջանի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը:

Գյումրիից է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ:

2003-ից ծառայության է նշանակվել Պաշտպանության բանակում, մինչեւ հիմա էլ ընտանիքով բնակվում է Արցախում (կինը նույնպես Գյումրիից է):

Արցախում էլ ունեցել են երկու զավակ, ովքեր, ըստ Արմեն Մկրտչյանի, ոչ թե գյումրեցի են, այլ արցախցի:

Մեր շրջագայության ընթացքում Արմեն Մկրտչյանն ուշագրավ տեղեկություններ պատմեց ժամկետային զինվորների ծառայության մեջ կատարված ու կատարվող դրական փոփոխությունների մասին՝ բջջային հեռախոսից, «սկայպ» համակարգից օգտվելու հնարավորություն, զինվորին տրվող արձակուրդ, ազատ ժամանակի կազմակերպում, ծնող-զորամաս կապ, ֆիզիկական դաստիարակության նորացված պայմաններ…

Գեղամ Գրիգորյանն ու Արմեն Մկրտչյանը տեղեկություններ էին փոխանակում զորամասերում Ամանորի եւ Սուրբ ծննդի նախապատրաստման ընթացքի մասին, որն այս տարի առավել գրավիչ միջոցառումներով է հագեցած:

Մարտական դիրքեր տանող ճանապարհին, որ երկար ու ձիգ էր թվում հասկանալի պատճառով, Գեղամ Գրիգորյանի ու Արմեն Մկրտչյանի հետ զրույցը հաճախ դուրս էր գալիս բանակային թեմայի շրջանակներից, թեեւ մեզանում դժվար թե գտնվի մի հարց, որ գոնե անուղղակի չառնչվի բանակին ու զինվորին:

Մի բանում վերստին համոզվեցինք՝ Պաշտպանության բանակի սպաները ոչ միայն քաջարի զինվորականներ են ու հայրենիքի նվիրյալներ, այլեւ մեր հոգեւոր-մշակութային կյանքի կրողներ…

Եվ դա կարեւոր է, քանզի չկա ու չի կարող լինել Նոր Հայաստան, ինչպես եւ չկա ու չի կարող լինել Հին Հայաստան, կա միայն մեկ Հայաստան՝ հոգեւոր Հայաստան, որի մերօրյա սահմանը սկսում է Հայոց Արցախի արեւելյան եւ հյուսիսարեւելյան առաջնագծի մարտական դիրքերից…

Հարգելի Սենոր Հասրաթյան

Հարգելի Գեղամ Գրիգորյան

Հարգելի Արմեն Մկրտչյան

Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքը Նոր տարվա եւ Աստծո որդու ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեզ՝ քաջառողջություն, անձնական երջանկություն եւ, իհարկե, բարեհաջող ծառայություն՝ ի փառս Հայոց Արցախի եւ Հայաստանի Հանրապետության:

 

 Սամվել Ալեքսանյան

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08