Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

30.06.2022 21:11
1101

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։

Ըստ աղբյուրի՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային կյանքի բարելավմանն ուղղված, իրականացվող նախաձեռնությունների ընթացքի ու հաստատված ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51