Նամակ խմբագրությանը. երբ պակասում է տարրական սրտացավությունը

04.07.2018 12:26
1569

1980-ից աշխատել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնագիտական կրթություն ունեմ: 2006 թվականին տեղափոխվել եմ Արցախի Հանրապետության Դրմբոնի հանքավայր, որտեղ աշխատել եմ մինչեւ 2013 թվականը: Ստիպված էի վերադառնալ հայրենի քաղաք, որովհետեւ մեր ընտանիքին ծանր դժբախտություն բաժին ընկավ: 2013-ի օգոստոսի 23-ին որդիս՝ Նորայր Պետրոսյանը, ով սահմանադրական պարտքն էր կատարում Ագարակի զորամասում, Ծիրանաձորի պահակակետում զոհվեց: Մինչեւ Դրմբոն գնալը կոմբինատում աշխատել եմ հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում՝ հերթափոխի վարպետ: Այժմ հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասի մանր ու միջին ջարդման տեղամասում փոխարկիչի մեքենավար եմ: Առողջական լուրջ խնդիրներ ունեմ՝ սրտի իշեմիկ հիվանդություն եւ երիկամների լայնացում: Ներկա աշխատանքս էլ ավելի վնասում է առողջությունս, ուստի ցանկացա դիմել ձեռնարկության ղեկավարությանը՝ նախկին աշխատանքս (հերթափոխի պետ) վերականգնելու խնդրանքով, մանավանդ որ երրորդ կարգի հաշմանդամ եմ:

Սակայն չէի կարող ենթադրել, որ այդքան դժվարությունների կհանդիպեմ եւ մանավանդ՝ նման անտարբեր ու անհոգի վերաբերմունքի կարժանանամ: Թերթի օգնությանն եմ դիմում, որովհետեւ կոմբինատի ղեկավարությանը չեմ կարողանում մոտենալ, պարզապես անհնար է: Ասում են՝ կոմբինատի ղեկավարությունն իմ դիմումին ընթացք է տվել, բայց ոմն Զառա Տոնապետյանի պատճառով (կոմբինատի Բաբա Յագան) դիմումս լռվել է ինչ- որ տեղ: Ի դեպ, մի անգամ էլ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հանդիպեցի կոմբինատից դուրս գալիս, փորձեցի ներկայացնել իմ պահանջը, բայց նա, արագ- արագ ինչ- որ բաներ արտաբերելով, նույնքան արագությամբ էլ հեռացավ՝ ստեղծված իրավիճակի մեղքը գցելով ուրիշների վրա: Ահա այսպիսին է մերօրյա ղեկավարների գործելաոճը: Ղեկավարներ, ովքեր մարդկային ճակատագրեր են տնօրինում եւ մեղմ ասած՝ թքած ունեն այդ ճակատագրերի վրա:

Մեր երկրում արմատական փոփոխություններ կատարվեցին, թավշյա հեղափոխություն եղավ: Կոմբինատում էլ ընդվզումներ եղան, մարդիկ արդարացիորեն իրենց ձայնը բարձրացրեցին, որ աշխատավարձերը չեն համապատասխանում իրենց ներդրած ջանքերին: Մեջս տպավորվել է բանվորներից մեկի ասածը. «Գիշեր- ցերեկ էշի նման աշխատում եմ, բայց էլի հացը պարտքով եմ վերցնում, բերանումս էլ ատամ չկա: Մի՞թե սա ապրել է: Մարդու կողմից մարդու շահագործելն էլ ինչպե՞ս է լինում»: Ահա այդպիսի տխուր բաներ:

Միշտ սիրել եմ ճշմարտությունն ասել, որքան էլ այն դառը լինի: Եվ ասել եմ ուղիղ, մարդկանց ճակատին, արտահայտել եմ այն, ինչ մտածել եմ առանց որեւէ ենթատեքստի: Գուցե դա է պատճառը, որ երբեմն տուժել եմ, բայց ես իմ տեսակը փոխողը չեմ եւ ոչ էլ ճշմարտությունը որեւէ այլ բանով կփոխարինեմ:

«Սյունյաց երկրում» հանդիպում եմ ճշմարիտ հրապարակումներ, ուստի դիմել եմ ձեր թերթի օգնությանը՝ ակնկալելով, որ մտահոգությունս տեղ կհասնի:

ԱՐԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քաջարան քաղաքի բնակիչ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40