Ներսես Խառատյանը ապրում և արժևորում է ժամանակը

04.12.2020 12:33
1136

«Դետեկտիվ»

Գրական այդ ժանրի մասին սկզբնական իմ պատկերացումները իրարամերժ էին, մինչև կարդացի, որ այն արկածային գրականության տեսակ է, որտեղ նկարագրվում են առեղծվածային հանցագործությունների բացահայտումներ: Թարգմանաբար այն նշանակում է հենց «բացահայտում»: Գիտեի որ հայ գրականության մեջ վավերագրական դետեկտիվ գործերի հեղինակ է Վիկտոր Բալայանը: Ահա արդեն մոտենում է մեկ տարին, ինչ երևանաբնակ բարեկամուհիս պատմել է Ներսես Խառատյանի «Հովտաշուշան» գրքի շնորհանդեսից ստացած իր խոր տպավորությունների մասին, և ես կրկին վերհիշում եմ Վիկտոր Բալայանի «Բանալի», «Մեղադրյալի վերջին խոսքը», «Որոգայթներ» գրքերից ստացած տպավորություններս ու փորձում զգացումներս տեղավորել Ներսես Խառատյանի գրքերին տրված գնահատականնեում: Առաջինը, որ ցանկանում էի Ներսես Խառատյանի գրքերը գտնելն ու կարդալն էր: Խանգարում էր չարաբաստիկ համավարակը, Երևան չէի համարձակվում գնալ, իսկ Ալավերդում չկարողացա ձեռք բերել գրքերը: Ցանկությանս մասին տեղյակ պահեցի վաղուց արդեն ինձ հարազատ դարձած «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանին: Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ նա մի քանի օր անց ինձ տեղեկացրեց, որ իր մոտ են ինձ ընծայագրված Ներսես Խառատյանի երկու գրքերը՝ «Հովտաշուշան» և «Պատասխան տալու ժամանակը» վեպերը:

Ընծայագիր անծանոթից, ինձ որքան ուրախացրեց, նույնքան էլ պարտավորեցրեց օր առաջ կարդալ այդ գրքերը: Հիմա, երբ ավարտել եմ ընթերցումը ու խոհափիլիսոփայական, հոգեվերլուծական խորիմաստ էջերի գանձերը, նաև իմ տիրույթում են, հարկ համարեցի խոհերս հանրայնացնել, որպես ընթերցողի խոսք և երախտագիտություն հեղինակին ներդրած ջանքերի, նաև գրադարակս հարստացնելու այդ ծանրակշիռ ավանդի համար:

Սիրո թեմաներով որքան էլ շատ գրականություն կա կարծես թե հետաքրքրությունը թեմայի նկատմամբ չի նվազում, հատկապես երբ նկարագրությունները իրական կյանքի հայելային արտացոլանք են, ինքնակենսագրական մանրամասներ, ընդհատված սիրո թռիչքներ կամ թե ցավոտ սեր: Հենց այդպիսիսն է «Հովտաշուշան» վեպը: Իրավաբանի օբյեկտիվությամբ, սիրով ապրած կյանքի ջերմությամբ հեղինակն ուզում է ինչ որ բան ապացուցել: Նրա գրական օբյեկտիվում կերպարների մարմնավորման ճանապարհին միանգամից ընթերցողն է արտացոլվում: Նկարագրության համար իրական սրբացած մասունքներ են այն տետրերը, որոնց մասին խոսում է հեղինակը ամենասկզբում: Այդ մասունքները չէին կարող հենց այնպես մնալ կամ ...

Ամբողջական գործը առանձին վերնագրերով, ուշագրավ պատառիկների տեսքով ներկայացնելը ոչ միայն չի ազդում վեպի խոր ամբողջականությանը այլ ընդգծում է առանձին մանրամասների կարևորությունը և հեղինակի կողմից դրանց փոխհամակցման վարպետությունը:

-Գիշերային <<խրախճանքներ»- այստեղ այնպես է ներկայացնում հեղինակը, որ քեզ թվում է թե հենց հիմա է դա և դու էլ ներկա ես: Լռությունը համաձայնության նշան է, թե՞ պարզապես ...

«Ոչ մի խաղ չի կարող թաքցնել սերը»: Այս առումով ինքնատիպ և ուշագրավ են հեղինակի մեկնաբանությունները: Մեկ շնչով կարդացի «Հովտաշուշան»-ը և միանգամայն տեղին եմ համարում միանալ այն գնահատականին, որ վեպի շնորհանդեսում ժամանակին հնչեցրել է ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը. «Սիրային վեպերը հանրությանը շատ են հետաքրքրում, հատկապես երբ առկա են սիրային ինտրիգներ, գյուտեր և այլն, բայց Խառատյանի գործերում գրավում է նաև այն, որ կենցաղով համեմված պատումները ներկայացնելիս հաճախ կիրառվում են աֆորիստիկ մտքեր, որոնք ասես պատումների գագաթները, եզրահանգումները լինեն»:

... «Պատասխան տալու ժամանակը» գրքի անվանաթերթից տեղեկացա, որ այն «Ո՞վ սպանեց Էլենին» դետեկտիվ վեպի օրգանական շարունակությունն է: Որքան էլ այդ գիրքը չէի կարդացել, կարծիք ունեի վերջինիս մասին: Գիտեի որ այն 2016թ-ին արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին: Ի դեպ Ներսես Խառատյանը 2017թ.-ին էլ արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրացնակաին նաև պարգևատրվել ՀԳՄ նախագահության գրական վաստակի համար մեդալով:

Երբ ավարտեցի հանցագործությունների նկարագրություններով ու մանրամասներով լի, խճճված գործերի հանգուցալուծմանը նվիրված այս գրքի ընթերցումը հեղինակին տեսա դատախազության աշխատակցի մասնագիտական որակի՝ իմաստնության ու գործի նվիրվածության և գրողի նրբազգացողության և դեպքերի ու զարգացումների նկարագրության պատասխանատվության բարձրունքի ամենավերին գագաթին: Տեսա իր «Բոլորը մտածում են՝ կգա ժամանակը..., մինչդեռ ժամանակը միայն գնում է» խոհ-գնահատականի հետ: Տեսա ու միանգամից համոզվեցի, որ Ներսես Խառատյանը ապրում է ու արժևորում ժամանակը: Ապրում է, որ ապրեցնի ու օգնի ուղեկիցը դառնալու նրա խոհասուզ դեմքին  ու հայկական ոգին ամբարած նրա աչքերին, կարդա նրա գրքերը՝ մտքերը, խոհերը, դատողությունները, եզրահանգումները ....

Ես գիտեի, որ Մեղրին Ներսես Խառատյանի ծննդավայրն է: Հայի ու հայաստանցու համար Մեղրին սոսկ ծննդավայր չէ, այն հայրենիք է, սահման է, այն Հայաստանի հարավային դարպասն է: Ներսես Խառատյանի համար Մեղրին մարդկության, սիրո և հավատի մարմնացումն է, երջանկության խորհրդանիշ: Գրողը զինվոր է և իր բաժին կռիվն ունի, հոգևոր կռիվը: Ներսես Խառատյանը հաղթող տեսակ է: Գալու են ժամանկներ, երբ կռելու են նոր հաղթանակներ: Գրում եմ այս տողերը, և կարծես տեսնում եմ, որ սպիտակ ձիով դեպի Մեղրի է իջնում Ներսես Խառատյանը: Ճանապարհին ազդեցիկ ժպիտով ծանոթ-անծանոթներին բաժանելով մի քանի լեզվով թարգմանված «Պատասխան տալու ժամանակը» գիրքը:

Ես միանգամից հարազատացա Ներսես Խառատյանին ու մտադրվեցի շարունակել պեղել նրա գրական հունձքը: Կարծում եմ մի օր էլ գրասեղանիս մշտական տեղ կգտնի 2017թ. հրատարակված նրա «Թռիչք ժամանակից դուրս» ըտրանին: Մինչ այդ էլ ուզում եմ արձանագրել, որ Ներսես Խառատյանը գիտի բառի գինը, բառի սահմանները, ով հենց այնպես չի խոսում, չի գրում գրող լինելու համար, ով վաղուց արդեն մտքերի հրավառություն է կազմակերպել ու սեփական կանթեղով մտել հայ արձակագիրների պառնաս:

Վաղարշակ Ղորխմազյան

ankakh.com

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37