Ներսես Մովսեսյան. սիսիանցի նահատակ կամավորականը

27.10.2021 12:01
1345

Մովսեսյան Ներսես Պյոտրի. ծնվել է 1990 թ. մարտի 4-ին Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 4, ապա՝ թիվ 1 դպրոցում: Ծառայել է Գորիսում:

Ներսեսն ազատամարտիկի ընտանիքում էր ծնվել, Արցախյան 1-ին պատերազմի հաղթական ընթացքն ու հաղթանակը մշտապես ոգեշնչել են Պյոտրին, իր զավակներին դաստիարակելիս փորձառու ազատամարտիկը հայրենասիրությունն է համարել գլխավոր գաղափարը, հայրենիքը սիրելն ու հանուն հայրենյաց հողի կռվելու պատրաստ լինելը տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ ամբարել է զավակների հոգում:

Ներսեսը պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել, ապա աշխատել Ռազմավարական զարգացման գործակալությունում:

2011 թ. ամուսնացել է, ունի 2 երեխա:

Ներսեսի մասին խոսելիս բոլորն առանձնացնում են նրա ժպիտը, կինը եւս արցունքախեղդ ձայնով մեզ փորձում է պատմել, որ ամուսինը «մի այլ տեսակի՝ լայն ու երջանիկ ժպիտ ուներ», որով տարբերվում էր բոլորից: Հետո մեզ է ուղարկում լուսանկարներ, որոնցից հերոսացած Ներսեսը ժպտում է իսկապես մի այլ տեսակի երջանիկ ժպիտով...

2020 թ. սեպտեմբերի 28-ին Ներսեսը կամավորագրվել է՝ մեկնել Արցախ, կնոջը չէր ասել, որ Արցախ է մեկնում, միայն Գորիսն անցնելուց հետո է զանգահարել ու տեղեկացրել: Կինն, իհարկե, խնդրել է Ներսեսին վերադառնալ, նա ի պատասխան հույս է տվել, ասել, որ գալու է:

Արցախում Ներսեսն ընկերների վկայությամբ, խիզախորեն է կռվել, կատարել է ծանր առաջադրանքներ, չի երկնչել՝ ստույգ վտանգն աչքի առաջ մարտի է բռնվել իրենց զորամիավորմանը քանակով ու զինվածությամբ քառակի գերազանցող թշնամու հետ, զոհվել է  հոկտեմբերի 19-ին՝ դիպուկահարի կրակոցից:

Կինը հուզվում է, չի կարողանում պատմել, բայց ուզում է շեշտենք, որ ինքը Ներսեսի կողքին չափազանց երջանիկ տարիներ է ունեցել, որ իր 4 եւ 8 տարեկան երեխաները հպարտանում են իրենց հայրիկով...

Հերոսացած  Ներսես Մովսեսյանի աճյունն ամփոփված է Եռաբլուրում՝ հայոց հողի ազատության համար կյանքը չխնայած հազարավոր նահատակների կողքին:

Տիգրանուհի Բադալյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01