Նիկոլ Փաշինյան. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ազգային հարստություն է, բայց արդյո՞ք այդ ազգային հարստությունը հարստացնում է ազգին, թե՞ այդ ազգային հարստությունը հարստացնում է որոշակի կոռումպացված շրջանակների»

11.05.2021 14:44
9444

(Դրվագ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին հարցուպատասխանից)

Արմեն Խաչատրյան. -Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար, իհարկե, կարեւորագույն դեր ունի հանքարդյուբերությունը, եւ ինչպես Դուք նշեցիք, ապագայում պղնձի արդյունահանումը լուրջ հեռանկարներ ունի եւ կարող է դառնա մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը. հարցս վերաբերում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին, որպես ամենախոշոր հանքարդյունաբերող: Իմ եւ հանրության մեջ բավականին լուրջ կասկածներ կան, որ այդ հիմնարկն աշխատում է ոչ այնպես, ինչպես որ սահմանված է օրենքով, եւ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ մեր ազգային հարստությունը՝ պղինձը եւ մոլիբդենը, արտահանվելու ընթացքում, արդյունաբերվելու ընթացքում զգալի մասով փոշիացվում են, մսխվում են կամ յուրացվում են: Արդյո՞ք չեք կարծում, պարոն վարչապետ, որ նախքան մեր տնտեսական զարգացման հեռանկարներին անդրադառնալը, նախ՝ պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվում այդ հիմնարկում եւ նմանատիպ այլ հիմնարկներում, ե՞րբ է օբյեկտիվորեն աուդիտ արվելու այս հիմնարկներում, որպեսզի դետալ առ դետալ հնարավորություն ունենանք ներկայացնել հանրությանը, որպեսզի այս կասկածները փարատվեն, որից հետո հասկանանք, թե զարգացումներն ինչ ուղղությամբ ենք տանում։

Նիկոլ Փաշինյան. – Պարոն Խաչատրյան, քանի որ հարցը բարձրացրեցիք, ես անկեղծ պիտի ասեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջազգային գործընկերների, այսինքն՝ էդ գործում ներգրավված միջազգային գործող անձանց կողմից վերջին շրջանում ստացել ենք որոշակի ահազանգեր, որ այնտեղ կան խնդիրներ, եւ նույնիսկ կարող եմ արձանագրել, որ այդ գործի հետ ուղիղ առնչություն ունեցող մարդիկ մեզ ահազանգում են, որ կարող են լինել չարաշահումներ, մեքենայություններ, այդ թվում՝ կապիտալը Հայաստանից դուրս հանելու իմաստով։ Սա ահազանգ է, որը պետք է ստուգվի, եւ կարող եմ ասել՝ ինչքան ես տեղյակ եմ, Պետական եկամուտների կոմիտեում հարուցված է քրեական գործ, իրականացվել են մի շարք հարցումներ եւ այդ հարցումների պատասխաններին սպասում են մեր իրավապահները, բայց ես կուզենայի անդրադառնալ ձեր բարձրացրած հարցի քաղաքական կողմին: Այո՛, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ազգային հարստություն է, բայց արդյո՞ք այդ ազգային հարստությունը հարստացնում է ազգին, թե՞ այդ ազգային հարստությունը հարստացնում է, կներեք արտահայտությանս, որոշակի կոռումպացված շրջանակների: Սա հարց է, որի պատասխանը, այո, ամենայն մանրամասնությամբ պետք է ստանալ, բայց պետք է ստանալ օրինականության, արդարության տրամաբանության շրջանակներում:

Արմեն Խաչատրյան. -Այո՛, հարցն իրականում շատ մեծ հնչեղություն ունի հատկապես Սյունիքի մարզում, հատկապես հե՛նց կոմբինատի աշխատողների շրջանում, հենց Քաջարանի բնակչության շրջանում, եւ կարծում եմ՝ այս ուղղությամբ միջոցառումները պետք է լինեն շատ գործուն եւ տեսանելի, վստահ եմ, որ պետությունը, հանրային շահը վեր դասելով, պետք է ընդունի հետեւյալ սկզբունքը, որ ոչ մի կիլոգրամ, եթե կուզեք՝ ոչ մի գրամ, ազգային հարստություն չպետք է փոշիանա մեր այս սակավ ռեսուրսների երկրում։

Նիկոլ Փաշինյան. -Իհարկե, պետք է արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաեւ մեր երկրի ամենախոշոր հարկատուներից է, բայց սա իրադրությունը չի փոխում։ Իսկ ո՞վ է ասել, որ ավելի խոշոր պիտի չլինեին այդ հարկերը կամ ավելի խոշոր չպետք է լինեին այն օգուտները, որ Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը ստանում են այդ կոմբինատի գործունեությունից, ի վերջո, այո՛, դա ազգային հարստություն է: Հիշեցնեմ, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընդերքը պատկանում է ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, եւ այդ ընդերքը տրվում է շահագործման եւ ոչ թե ի սեփականություն։

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22