Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն ու հեռախոսազրույցը

11.11.2022 21:48
1180

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազույցն ու հանդիպումը Պրահայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահի և իր խոսույթներն անհամատեղելի չեն եղել:

«Եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի:

«Մենք հիմա դրա վրա աշխատում ենք, բայց ես չեմ ուզում, որ մենք իլյուզիաների մեջ ընկնենք, թե հիմա, մեկ-երկու օրում այդ խնդիրը լուծելու ենք: Իմ ասածն այն է, որ մենք պետք է հետևողականորեն դրան գնանք»,-հավելեց վարչապետը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24