Նիկոլ Փաշինյանը և Սամանթա Փաուերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

10.07.2024 16:34
659

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ:

Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է հետևողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի հեռանկարների շուրջ: Կարևորվել է Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը, փոխգործակցության առավել ընդլայնումը և խթանումը: Նշվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ  բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25