«Նիկոլ Փաշինյանը վախեցավ մտնել Քաջարան». բնակիչները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը

21.04.2021 13:58
1555

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մտնել Քաջարան: Ի վերջո, պարզ դարձավ, որ Փաշինյանը եւ նրան ուղեկցող շարասյունը շրջանցել են Քաճարանը եւ քաղաք չեն մտնելու:

Հավաքված քաղաքացիներից մեկը նշեց. «Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ինքը վախկոտ, թուրքի կոշիկները լիզող անձնավորություն է: Ինքը իրավունք չունի սյունյաց հողը պղծի»:

Մեկ ուրիշ քաջարանցի էլ ասաց. «Ես զարմանում եմ, որ առ այսօր ոչ մի պատգամավոր, լինի իշխանություն, թե ընդդիմություն, իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը չի եկել Քաջարան: Չեն բարեհաճել գալ Քաջարան, հարցենել, թե ոնց ենք ապրում: Եթե որեւէ մեկը մտածի Մեղրիով միջանցք բացել, թեկուզ մի հատ արահետ, դա կլինի Հայաստանի վախճանը»:

Նշենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը Քաջարան էր գալիս Ագարակ ու Մեղրի այցերից հետո, որտեղ նրանդ դիմավորել ու ճանապարհելէին հայհոյանքներով ու սուլոցներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12