Նոր խաղի կանոնները պետք է հնարավորինս անվնաս լինեն տնտեսվարողների համար

01.07.2022 11:14
2763

Հայաստանի Կենտրոնական բանկը անդրադարձել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիրներին:

«Ինչպես հայտնի է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։

Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով: Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով»,-նշված է բանկի տարածած հայտարարության մեջ։

tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսպես, թե այնպես, Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկում է հնարավորինս կանխիկ գործարքները նվազեցնելու ուղղությամբ: Տնտեսագետը նշեց, որ սա, իհարկե, կրճատելու է ստվերը և հնարավորինս մեծացնելու է կազմակերպությունների հաշվետվողականությունը պետության նկատմամբ:

«Այդ քայլերի մեջ է նաև այն, որ վերջերս հայտարարվել է, որ բոլոր գործարքները, որոնք գերազանցում են 300 հազար դրամը, պետք է լինեն անկանխիկ: Այս քայլն ուղղված է ստվերի փոքրացմանը: Իհարկե, ձեռնարկատերերին ավելի դժվար կլինի կոծկել ստվերային գործարքները, եթե POS ու ՀԴՄ համակարգերը միացնեն: Նաև նշեմ, որ աշխարհի շատ պետություններ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում լիովին անկանխիկ սարքելու իրենց տնտեսվարողների բոլոր գործունեությունները: Օրինակ՝ Շվեդիայում գրեթե չկա տնտեսական գործունեություն, որ կանխիկով արվի, բոլորն արվում է քարտերի միջոցով»,-ասաց Թավադյանը:

Տնտեսվարողները, նրա խոսքով, պիտի հարմարվեն, որովհետև հատկապես անշարժ գույքի և մեքենաների առքուվաճառքի ոլորտում, նաև վարձակալության մեջ, որտեղ համեմատաբար բարձր են գործարքների գները, որոշ դեպքերում հստակորեն այդ ամենը չի գրանցվում և հարկեր չեն վճարում: Օրինակ, վարձակալության ոլորտում շատ քչերն են հայտարարագրում վարձակալությունը և համապատասխան հարկերը վճարում:

«Սա, իհարկե, տնտեսվարողների համար հավելյալ դժվարություններ ստեղծելու է: Հատկապես այս պարագայում, երբ գնաճը բարձր է և փոխարժեքի և տնտեսական անորոշության մակարդակը ևս բարձր է: Այս բոլոր քայլերը պետք է արվեն մտածված, այնպես, որ հնարավորինս քիչ վնասեն տնտեսվարողներին և նոր խաղի կանոններին անցնելու շրջանը հնարավորինս անվնաս լինի մարդկանց համար: Բայց, վերջիվերջո, բոլորը խաղան օրենքի դաշտում»,-ասաց Թավադյանը:

https://www.1in.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40