Նոր մանրամասներ․ Սամվել Ալեքսանյանի բնակարանում իրականացված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ

09.07.2026 15:43
1675

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր՝ 2026 թ․ հուլիսի 9-ին, «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի գորիսյան բնակարանում կատարվել է խուզարկություն, որի իրավական հիմքերն ուսումնասիրվում են։

Պարզվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թ․ հուլիսի 6-ի՝ «Բնակարանում խուզարկություն քննչական գործողություն կատարելու միջնորդությունը քննելու մասին» որոշմամբ (դատավոր՝ Սարգիս Դադոյան) բավարարել է քննիչ Ջուլիետա Կարապետյանի միջնորդությունը և թույլատրել  նրան՝ 2026 թ․ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ, մեկ անգամ խուզարկություն կատարել Կարեն Լազարյանի բնակարանում։

Մինչդեռ, խուզարկություն կատարելու մասին 2026 թ․ հուլիսի 9-ի արձանագրությունից ակնհայտ է դարձել, որ խուզարկությունը կատարել է ոչ թե դատարանի կողմից թույլտվություն ստացած Ջուլիետա Կարապետյանը, այլ մեկ ուրիշ քննիչ, ով նման խուզարկություն կատարելու թույլտվություն և լիազորություն չի ունեցել։

Այնուհետև՝ խուզարկություն կատարելու մասին դատարան ներկայացված (քննիչ Ջուլիետա Կարապետյանի կողմից) միջնորդության մեջ հիմնավորող գոնե մեկ փաստ չի դրվել, որը կարող էր խուզարկության համար հիմք հանդիսանալ, ինչը «չի նկատել» դատավոր Սարգիս Դադոյանը։

Առնվազն վերոնշյալ երկու հանգամանքը, ինքնին, կասկածի տակ են դնում ոչ միայն կատարված խուզարկության, այլև դատարանի 2026 թ․ հուլիսի 6-ի որոշման օրինականությունը։

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

30.10.2026 11:04

Գևորգ Փարսյանի ձեռնարկած «Ուխտագնացություն Կապան» նախագիծը՝ գործողության մեջ․ այս անգամ Բաղաբուրջի սրբավայրերում էինք

30.10.2026 10:07

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02