Նոր մասնաճյուղ, նոր նպատակներ, նոր հնարավորություններ և մեծ հեռանկարներ

27.03.2025 14:37
1077

Գորիսում գործող «Մեծ Հայք» պարային ստուդիան Վերիշեն գյուղում պաշտոնապես բացեց իր 4-րդ մասնաճյուղը։

Սա մեծ հնարավորություն է պարարվեստի սիրահար վերիշենցիների համար՝ զարգացնելու իրենց հմտությունները, հայտնաբերելու նոր տաղանդներ և դառնալու հայկական պարարվեստի մշակույթի մի մասը։

«Մեծ Հայք» պարային ստուդիայի ընդլայնումը վկայում է դրա անընդհատ զարգացման և որակյալ կրթություն ապահովելու հանձնառության, ինչպես և ստուդիայի գործունեության պահանջված լինելու մասին։

Վերիշեն համայնքի բնակիչներն այժմ կարող են ներգրավվել պրոֆեսիոնալ պարային դասընթացներում, մասնակցել միջոցառումների և հանդես գալ բեմերում։

Նոր մասնաճյուղը ոչ միայն կրթական կենտրոն կլինի, այլև համայնքի մշակութային կյանքի աշխուժացման կարևոր բաղադրիչ։

«Մեծ Հայք» պարային ստուդիան առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու մանկավարժներով և որակյալ կրթության հանդեպ պատասխանատու մոտեցմամբ։ Ստուդիայի մասնագետները ոչ միայն փոխանցում են տեխնիկական հմտություններ, այլև սերմանում սեր պարարվեստի հանդեպ՝ միաժամանակ պահպանելով հայկական պարային ավանդույթները։ Յուրաքանչյուր սանի հանդեպ դրսևորվում է անհատական մոտեցում, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս զարգացնել նրա հմտությունները։

Ստուդիայի ծրագրերը ներառում են դասական և ժողովրդական պարերի ուսուցում, բեմական շարժումներ, ինչպես նաև մրցույթների ու համերգների մասնակցություն՝ հնարավորություն տալով պարողներին հանդես գալ պրոֆեսիոնալ բեմերում։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24