Նոր թղթադրամների ներմուծմամբ հին թղթադրամները շրջանառությունից չեն հանվի

20.11.2018 13:09
1275

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար արժողությամբ թղթադրամները: Հազար, 2 հազար և 5 հազար  դրամանոց թղթադրամները հասանելի կլինեն դեկտեմբերի 25-ից:

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը միջազգային մրցույթ էր հայտարարել, որի պահանջները բավական խիստ էին, և արդյունքում գերմանական ընկերությունն է ստանձնել թղթադրամների տպագրման գործընթացը:

«Այս թղթադրամների առանձնահատկությունն այն է, որ դրանք հիբրիդ որակի են, այսինքն՝ բաղկացած են թղթից և պոլիմերային նյութերի համադրումից, որը թղթադրամներն առավել պաշտպանված է դարձնում: Նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն աստիճանաբար, քանզի թղթադրամների որակի ստուգման, ընդունման հետ կապված աշխատանքներ կան կատարելու»,-նշեց նա:

Դավիթ Նահապետյանը հիշեցրեց, որ երկրորդ սերնդի թղթադրամները շարունակելու են շրջանառության մեջ լինել, որևէ սահմանափակում կենտրոնական բանկի կողմից չկա:

«Երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անժամկետ օգտագործվել այնքան ժամանակ, մինչև մաշվածության պատճառով դուրս չբերեն շրջանառությունից: Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնա 100 հազար դրամ անվանական արժեքով՝ Աբգար արքայի պատկերով թղթադրամը»,-հավելեց նա:

Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարը նշեց, որ 100 հազար անվանական արժեք ունեցող թղթադրամ չեն ներդրել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մեծ պահանջարկ չունի, քանի որ առավել մեծ գործարքները հիմնականում անկանխիկ են արվում: «Սկզբնական շրջանում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներում, քանի որ որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է լինեն, բայց այդ խնդիրը շատ արագ կլուծվի»,-ասաց նա:

Կենտրոնական բանկի արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն էլ հավելեց, որ երրորդ սերնդի թղթադրամները որոշակի առումով նման են նախորդ սերնդի թղթադրամներին: «Թղթադրամների վրա բավական հագեցված ինֆորմացիա կա: Նոր թղթադրամները երեք շերտից են բաղկացած և յուրահատկությունների շնորհիվ դրանք հնարավոր չի լինի կեղծել»,-նշեց նա՝ հավելելով, որ թղթադրամները թեմատիկ առումով շատ հագեցված են, գեղեցիկ են, պաշտպանված և շատ գրագետ կառուցված:

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սեւակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10 000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20 000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50 000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100 000-դրամանոցներ, ինչպես ասվեց, այլեւս չեն թողարկվի:

irakanum.am

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24