Նորաստեղծ «Սյունիք» ֆուտբոլային թիմը սկսում է հաղթանակով

10.08.2022 11:07
3506

Մեծ ֆուտբոլը կրկին վերադառնում է Կապան: Օգոստոսի 9-ին մարզկենտրոնում բոլոր ճանապարհները Կապանի քաղաքային մարզադաշտ էին տանում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերանորոգված, նոր շուք ստացած մարզադաշտում Կապանի նորաստեղծ «Սյունիք» թիմը ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 2022/23 թթ. մրցաշրջանի անդրանիկ խաղում հյուրընկալեց «Շիրակ-2»-ին: Մինչև կանաչ գորգի վրա պայքար ծավալվելը՝ տեղի ունեցավ նորոգված մարզադաշտի և առաջնության բացման տոնական արարողությունը:

Օրվա խորհուրդը՝  ֆուտբոլը կրկին վերադառնում է Կապան, ողջերթի խոսքերով արժևորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ով մասնավորապես ասաց որ Սյունիքը պիտի դառնա ամենասպորտային քաղաքը հանրապետությունում, իսկ Կապանը՝ նրա մայրաքաղաքը: Ելույթներն ուղեկցվում էին պարային և երգային կատարումներով: Երկու թիմերի ավագները հանրապետության օրհներգի հնչյունների ներքո բարձրացրին հայոց եռագույնը և առաջնությունը խորհրդանշող դրոշները:

Նման տոնական մթնոլորտում մրցավարները և ֆուտբոլիստները խաղադաշտ մտան: Մեկնարկային հուզմունքն անցնելուց հետո թիմերն անցան վճռական գործողությունների, և առաջին հաջողության հասան դաշտի տերերը՝ 19-րդ րոպեին Յուրա Առաքելյանի խփած գնդակի շնորհիվ: Հաշիվը մինչև առաջին խաղակեսի ավարտն անփոփոխ մնաց: Հանդիպման երկրորդ կեսից հինգ րոպե էր անցել, երբ Ալեն Տատինցյանը կրկնապատկեց հաշիվը: Մինչև խաղավարտ երկու թիմերի ջանքերը՝ փոփոխություն մտցնել հաշվի մեջ, ապարդյուն անցան: Տանտերերից հատկապես հուսալի խաղով աչքի ընկավ դարպասապահ Միհրան Հովհաննիսյանը, ում էլ Վարդան Ջհանյանը հանձնեց «Լավագույն խաղացողի համար» սահմանված մրցանակը: Իսկ ամենավերջում համընդհանուր ոգևորությունն էր թևածում մարզադաշտում՝ փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

Հաջորդ տնային հանդիպումը «Սյունիքը» սեփական հարկի տակ կանցկացնի Կապանի «Գանձասարի» հետ օգոստոսի 28-ին, իսկը՝ կապանյան դերբի:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40