Կապանյան արմատներով հանրաճանաչ ջրացատկորդը

18.01.2024 10:20
1921

Հայկական սպորտի վառ աստղերից մեկն է  ջրացատկորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր  վարպետ Դավիթ Համբարձումյանը:

Ծնվել է 1956 թվականին, Կապան քաղաքում՝ մարզական ավանդույթներով հարուստ Համբարձումյանների ընտանիքում:

Հայրը՝ Գրիգոր Համբարձումյանը (առավել հայտնի՝ Գիլո անունով) եղել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, երկար տարիներ խաղացել է Կապանի «Լեռնագործ» թիմում, հետո մարզիչ եղել կապանյան թիմում: Մայրը՝ Ալիսան, զբաղվել է մարմնամարզությամբ: 1963 թվականին ընտանիքով տեղափոխվում է Երևան, որտեղ 1965 թվականին սկսում է զբաղվել լողով: Նրա առաջին լուրջ հաջողությունը 1972 թվականին էր, երբ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Հետագայում նա այդ կոչումը նվաճեց 15 անգամ:

1971-1984 թվականին ընդգրկված է եղել ԽՍՀՄ հավաքականի կազմում: 1972-ին մասնակցել է Մյունխենի, 1976 թվականին՝ Մոնրեալի օլիմպիական խաղերին: 1980 թվականին Մոսկվայի օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ: 1981-1983 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Թեպետ բնակվում էր մայրաքաղաքում, Դավիթ Համբարձումյանը հաճախ էր լինում իր ծննդավայրում, Կապանի մարզադաշտի լողավազանում հանդես գալիս ցուցադրական ցատկերով, դրսևորում իր վարպետությունը, գեղագիտական հաճույք պատճառում կապանցիներին: Շատ քրտնաջան աշխատանքի և  համառ պարապմունքների շնորհիվ է տրվում նման անթերի, գեղեցիկ ու բարդ ցատկերը: Մեկ  պարապմունքի ժամանակ ջրացատկորդը կատարում է 100-120 ցատկ:

Դավիթ Համբարձումյանը հաջողությունների է հասել աշտարակացատկ ձևում, 10 մետր բարձրությունից բարդ պտույտներից հետո երբեմն այնպես էր ընկղմվում ջրի մեջ, որ ոչ մի կաթիլ ջուր իր հետևից օդ չէր բարձրանում:

Նոր ժամանակների հայ առաջին օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը նրա մասին ասել է. «Ինչպես աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանը, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, այնպես էլ ջրացատկային սպորտում Դավիթ Համբարձումյանը բազմիցս տարբեր կարգի մրցումներում արտերկրում հպարտությամբ է ներկայացրել մեր ազգը»:

«Մարզական Հայաստան» թերթի փոխանցմամբ՝ նա կարծես մարմնավորում էր մեր դյուցազնական Սասունցի Դավթին: Իսկապես, նա Դավիթ էր՝ առնական, պիրկ մկաններով, գեղեցիկ կազմվածքով:

Կարիերիայի ավարտից հետո Դավիթ Համբարձումյանը նշանակվում է «Դինամո» ուսումնամարզական բաժնի պետ, որոշ ժամանակ անց՝ սպորտկոմիտեի նախագահի տեղակալ:

Վախճանվել է 1992 թվականի հունվարի 8-ին:

- Դավիթ Համբարձումյանը մեր ազգի արժանավոր զավակն է: Որպես որդի, կրտսեր ընկեր, եղբայր և սպորտային պայծառ աստղ եմ հիշում նրան,- գրել է օլիմպիական մի այլ չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:

Դավիթ Համբարձումյանի անունով է կոչվում ՀՀ օլիմպիական հերթափոխի ջրացատկի մանկապատանեկան դպրոցը և Կապանի մանկապատանեկան մարզադպրոցը, որի առջև տեղադրված է վաստակաշատ մարզիկի կիսանդրին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40