Նվազել է բնակչության բնական աճը

22.11.2014 23:24
1924

ՀՀ վիճակագրական ազգային ծառայությունը հրապարակել է 2014 թվականի «ՀՀ մարզերը եւ Երեւան քաղաքը` թվերով» զեկույցը, որում ամփոփված են 2013-ի վիճակագրական տվյալները:

Ըստ դրա` մարզի բնակչությունը 2013-ին կազմել է 141,000 մարդ` նախորդ տարվա համեմատ նվազելով 700-ով: 2013թ. մարզում ծնվել է 1479 երեխա, մահացել` 1274 մարդ, 2012թ. ծնվել է 1551, մահացել` 1284 մարդ: Բնական աճը մեկ տարում նվազել է 62 մարդով:

2013թ. մարզում արձանագրվել է 749 ամուսնություն, 112 ամուսնալուծություն:

Հանրապետության արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում Երեւանից հետո  (40.9 տոկոս) երկրորդ տեղում Սյունիքի մարզն է (16.5 տոկոս): 2013թ. մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են` արդյունաբերություն` 16.5%, գյուղատնտեսություն` 6.8%, շինարարություն` 5.4 %, մանրածախ առեւտուր` 1.4 %, ծառայություններ` 1.3%:

Ըստ վիճվարչության` 2013-ի տվյալներով ամենաբարձր միջին ամսական զուտ եկամուտը Սյունիքի մարզում է` 109,058 դրամ: Ամենաբարձր միջին անվանական ամսական աշխատավարձը եւս գրանցվել է մեր մարզում` 178,606 դրամ: Տնային տնտեսության մեկ շնչի հաշվով սննդամթերքի վրա կատարված միջին ամսական ծախսերի ցուցակում Սյունիքը երկրորդն է Վայոց ձորից հետո. սյունեցին սննդամթերքին ամսական հատկացնում է միջինը 21,491 դրամ:

Սյունիքում գրանցվել է նաեւ ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ մեկ շնչի հաշվով ամենաբարձր հաճախումների թիվը` 6.3: Համեմատության համար նշենք, որ Երեւանում, որն այդ ցուցանիշով երկրորդն է, այն 4.6 է: Ընդ որում` նախորդ տարիներին եւս այս թիվը Սյունիքում ամենամեծն է եղել:

Սյունիքում (հասկանալի պատճառներով) ՀՀ-ում ամենաբարձրն է նաեւ 2013-ին արտադրական վնասվածքներից տուժածների թիվը` 29:

Լավ լուրեր էլ կան. 2013-ին գրանցված հանցագործությունների թվով 11-ի մեջ (Երեւան եւ մարզեր) Սյունիքը 9-րդ տեղում է` 566 հանցագործության դեպքով:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40