Նվիրված էր մայր բուհի հոբելյանին

26.04.2013 20:39
2198

Ապրիլի 20-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում մայր բուհի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ գիտաժողով «Ճարտարագիտական կրթություն. ընդհանուր եւ տարածաշրջանային հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Մասնակիցներին ողջունեց Գորիսի պետհամալսարանի ռեկտոր Յու.Սաֆարյանը: Ճարտարագիտական բուհում հիմնարար գիտությունների դրվածքին իրենց զեկուցումներում անդրադարձան ակադեմիկոսներ Վանիկ Զաքարյանը (մաթեմատիկա) եւ Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկա):

ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արա Ավետիսյանը ներկայացրեց ճարտարագիտական կրթության արդի մարտահրավերները եւ հիմնախնդիրները հայաստանյան իրողությունների լույսի ներքո: Բանախոսը մասնավորապես նշեց, որ ուսուցիչ, թե ինժեներ պատրաստելիս անհրաժեշտ է նույն ծրագրային իմացությունը, անկախ այն բանից, թե այդ մասնագետին Երեւանի մայր բուհում, թե Կապանի մասնաճյուղում են պատրաստում: Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտի զարգացման համատեքստում ճարտարագիտական կրթության մարտահրավերների մասին խոսեց պրոֆեսոր Սուրեն Աղբալյանը:
Գիտաժողովին հրավիրված էին նաեւ «Զանգեզուրի ՊՄԿ», «Դինո ԳՄՔ» եւ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչներ: Զեկուցումներն ընդհատվում էին քննարկումներով եւ առաջարկություններով, որոնք միտված էին բուհի եւ հանքարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցության ընդլայնմանը: Այդ մասին տեսակետներ հայտնեցին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանը, «Դինո ԳՄՔ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Վարդանյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղերում կրթության եւ գիտական հետազոտությունների կազմակերպման մասին իրենց դիտարկումները հայտնեցին Լեռնիկ Պետրոսյանը (Կապան), Նելսոն Մամուլյանը (Վանաձոր), Աշոտ Պապոյանը (Գյումրի), ինչպես նաեւ Կապանի մասնաճյուղի դասախոսներ, դոցենտ Սեյրան Բալասանյանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրվեն Համբարձումյանը: ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովի զեկուցումները, ելույթներն ու քննարկումները բարերար ազդեցություն կունենան ՀՊՃՀ մասնաճյուղերում կրթության հետագա կատարելագործման, բարձրագույն տեխնոլոգիական կրթության որակի բարելավման վրա:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12