Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի նախատեսվում. ԱԳ նախարար

20.09.2018 18:53
1204

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին  կառավարությունում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը պահանջում է ժամանակ, մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք տարբեր հարթակներ աշխատանքի համար եւ այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկայանա։  Հարցին՝ Նյու Յորքում նման հանդիպում չի՞ նախատեսվում, ԱԳ նախարարն ասաց. «Ոչ։ Մենք հիմա չենք սպասում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Նյու Յորք ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը մասնակցելու համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք հանդիպումենր են նախատեսվում այդ այցի շրջանակներում։

armtimes.com

 

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11