Օգոստոսի 22-23-ը ազատագրվեց Ֆիզուլին և Ջաբրայիլը

22.08.2018 12:28
1241

Ադրբեջանական բանակը իր ամբողջ պատմության մեջ միշտ դիմել է սադրանքների: Նման իրավիճակ ստեղծվեց նաև 1993 թվականի օգոստոսի 4-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը երրորդ անգամ նամակ է գրում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին և խնդրում է 10-օրյա հրադադար, սակայն ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, դա ընդամենը հայկական կողմին մոլորեցնելու փորձ էր, քանի որ հենց նույն օրն Ադրբեջանը վերսկսեց լայնածավալ ռազմական գործողությունները։

Սաֆար Աբիևը ևս մեկ հրադադար խնդրել էր հուլիսի 25-ին ու հրադադարի համար խնդրած այդ ժամանակահատվածը Աբիևը օգտագործում է զորքին վերադասովրելով և նոր մարտական գործողություններ սկսելով: Հարձակումն սկսվում է օգոստոսի 4-ին Ֆիզուլիից Հադրութի շրջանի բնակավայրերի հրետակոծմամբ։ Հաջորդը օրը՝ օգոստոսի 5-ին, ադրբեջանցիներն անցնում են լայնածավալ հարձակման Ջաբրայիլի ուղղությունից, ապա նաև Մարտունու ուղղությամբ՝ Ֆիզուլիից։ Օգոստոսի 5-ի երեկոյան Ադրբեջանի ազգային բանակը փորձում է ռազմաճակատի գիծը ճեղքել նաև Ասկերան-Աղդամ հատվածում։ Հրետակոծվում են նաև Գորիսի ու Կապանի շրջանները։

Իրավիճակը շտկելու նպատակով ՊԲ հրամանատարությունը Կենտրոնական պաշտպանական շրջանից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխում լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք տեղակայվում են Հադրութի շրջանի Սափնշեն գյուղում։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանական բանակը կարողացել էր գրավել Ցոր, Առաքյալ և Բանաձոր գյուղերը և դրանք վեր ածել ռազմական հենակետերի։

Միաժամանակ Արցախի իշխանությունները փորձեր են ձեռնարկում նաև ադրբեջանական հարձակումը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտաս Ղալիին և Անվտանգության խորհրդին նամակ է հղում Արցախի ԳԽ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանը։

Օգոստոսի 15-ին ադրբեջանական բանակը Ֆիզուլիից սկսում է Մարտունու հարավային և Հադրութի արևելյան ուղղությամբ հերթական հարձակումը։ Այդ հարձակումն օդից աջակցում էր նաև ավիացիան, որը ռմբակոծում է Հադրութ քաղաքը։ Սակայն նույն օրը թշնամու հարձակումը կասեցվում է և պաշտպանության բանակն անցնում է հակահարձակման։

Սակայն նույն օրը հարձակումը կասեցվում է հայկական բանակի կողմից ու մերոնք անցնում են հարձակման: Նման ձախողումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը որոշում է հեռախոսային բանակցություններ վարել հայկական կողմի հետ: Միմյանց հետ բանակցում են Սաֆար Աբիևը և ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիևը: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում 5-օրյա հրադադար հաստատելու և Արցախի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ։

Սակայն այս հրադադարը ևս Ադրբեջանն օգտագործում է շունչ քաշելու և նոր հարձակում նախապատրաստելու համար։ Արդեն օգոստոսի 19-ի գիշերը Ֆիզուլիում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խաղտում են հրադադարը: Ֆիզուլիի և Ջաբրայիլի համար հայկական բանակը լուրջ ռազմական գործողություններ է կատարում, որը ավարտվում է օգոստոսի 22-ին և 23-ին:

Ֆիզուլիի ազատագրմանը մասնակցում են Մովսես Հակոբյանի, Նելսոն Սողոմոնյանի զորքերը, Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը, Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադը: Արդյունքում ադրբեջանական զորքը նահանջում է, հայկական զորքի վերահսկողության տակ է անցնում 1380կմ քառակուսի տարածք:

Ջաբրայիլը ազատագրվում է Կենտրոնական և Հադրութի պաշտպանական շրջանների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ու Լենքորանի գումարտակի և տեղի աշխարհազորայինների կողմից:

Աշոտ Ասատրյան

 Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08