Ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ

21.05.2020 11:25
1327

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհն ու ծանր վիրավորները սպաներ են, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ։ Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր որ Էջմիածնի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և 3 տուժած։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս, 57-ամյա փոխգնդապետ Հովիկ Քոսակյանն է (լուսանկարում՝ ձախից), իսկ վիրավորները՝ նույն ռազմական համալսարանի դասախոսներ, 58-ամյա Աշոտ Շեկիկյանը (լուսանկարում՝ աջից), պահեստազորի գնդապետ, 57-ամյա Պավել Թոփչյանը (լուսանկարում՝ կենտրում) և 36-ամյա Գևորգ Հարությունյանը:

Հրշեջ-փրկարարները այրվող կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի մոխրացած դին:

Աղբյուրը նշում է, որ ճակատագրի բերմամբ՝ փոխգնդապետ, ռազմական բուհի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս Հովիկ Քոսակյանը (ողբերգական պատահարի ժամանակ զոհված սպան),  պահեստազորի գնդապետ  Պավել Թոփչյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված սպան) և պահեստազորի փոխգնդապետ, հրետանավոր,  դասախոս Աշոտ Շեկիկյանը (ողբերգական պատահարի ժամանակ ծանր վիրավորված մյուս սպան) 2020 թ. հունվարի 28-ին, Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում այցելել էին Yerkir.am-ի խմբագրություն և երեքով միասին ներկայացրել իրենց անցած մարտական փառավոր ուղին, ներկայացրել ջերմ և անմոռաց հիշողություններ Արցախյան ազատամարտից, Հայոց բանակի կազմավորման դժվարին շրջանից…

«Ի դեպ, ինչպես հատուկ է զինվորականներից շատերին, և՛ Քոսակյանը, և՛ Թոփչյանը, և՛ Շեկիկյանը երբեք հանդես չեն եկել զանգվածային լրատվամիջոցներով, և Yerkir.am-ին հանձնած ծավալուն հիշողությունները նրանց առաջին, իսկ փոխգնդապետ Քոսակյանի պարագայում, ցավոք, վերջին հարցազրույցն էր», գրում է yerkir.am-ը: 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40