Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

07.01.2015 16:36
3790

Օր օրի մեծանում է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այցելուների թիվը, իսկ կիրակի օրերին մատուցվող պատարագներին, ինչպես ասում են, «ասեղ գցելու տեղ չի լինում այնտեղ»: Եկեղեցին առանձնակի մարդաշատ էր Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի օրը` հունվարի 6-ին: Սուրբ պատարագին մասնակցելու էին եկել ընտանիքներով, երեխաներով…

Սուրբ եւ Անմահ պատարագը մատուցում էր տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Պատարագի ընթացքում տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը` մեր տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ:

Տեր հայրը նաեւ շնորհավորեց Սուրբ պատարագի մասնակիցներին, բոլոր գորիսեցիներին ու հայ ժողովրդին:

Տոնական այս պատարագն այլ խորհուրդ էլ ուներ: Խոսքը վերաբերում է «խաչի քավոր» հասկացությանը: Սրա իմաստը հետեւյալն է. Սյունյաց թեմի առաջնորդի առաջարկով ընտրվում է եկեղեցուն նվիրված եւ հավատարիմ մեկը, ով էլ հանդիսավոր պայմաններում մեկ տարի ժամանակով ստանձնում է այդ խիստ պատվաբեր հոգեւոր պաշտոնը: Նա պատարագի մասնակիցների ներկայությամբ եւ վկայությամբ եկեղեցու սպասավորի ձեռքից վերցնում է մյուռոնով օրհնված ջրից հանված խաչը, չորացնում այն, համբուրում եւ իր հետ տանում տուն: Խաչը «խաչի քավորի» տանը մնում է 40 օր եւ միայն Տյառնընդառաջի տոնակատարության նախօրյակին քահանայի կողմից վերադարձվում է եկեղեցի:

Իսկ ո՞րն է «խաչի քավորի» անելիքն այդ ամբողջ ընթացքում:

Նա իր վարքով ու բարքով պետք է օրինակ լինի եկեղեցու բոլոր հավատացյալների համար: Ամբողջ տարվա ընթացքում «խաչի քավորը» նյութապես, բարոյապես, իր օրինակով նեցուկ է լինում եկեղեցուն, մի խոսքով՝ քավորություն անում` մեր հասկացողությամբ այս բառի բուն իմաստով:

Մեզ մնում է ավելացնել, որ «խաչի քավոր» պատվավոր տիտղոսը, պարտականությունը 2015 թվականին կրելու է ընտանիքի եւ եկեղեցու հավատարիմ զավակ ու նվիրյալ Կարեն Սամվելի Լազարյանը: Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ ուստր, աշխատում է Գորիսի պետական  քոլեջի տնօրեն:

Սուրբ պատարագի արարողությանը ներկա էին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը:

Ամբողջ պատարագի ընթացքում եկեղեցու կամարների ներքո հնչում էր կանանց երգչախմբի հրաշալի ձայնը (ղեկավար՝ Աննա Համբարձումյան): Ովքեր երբեւէ չեն հաղորդակցվել այդ երգչախմբի բարձրարվեստ կատարումներին, նրանց հաճելի անակնկալ է սպասվում յուրաքանչյուր կիրակի: Հաճախե՛ք եկեղեցի եւ համոզվե՛ք ինքներդ:

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ: Մեզ եւ ձեզ մեծ Ավետիս: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34