Ով չի եղել Երիցու վանքում, չի եղել Կապանում

21.07.2019 18:34
3443

«Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի շրջանակում «Սյունյաց երկրի» արշավային այցերը, ինչպես արդեն ասել ենք, օրեր առաջ սկսեցինք Պատմահայր Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզմանից, որ գտնվում է Տեղ գյուղի մերձակայքում՝ Սռի եղցու բակում:

Դա ուխտագնացության առաջին ճանապարհն էր:

Երկրորդ ճանապարհը մեզ տարավ Երիցվանք, որին նաեւ Կարմիր վանք են անվանում, Նոր Երուսաղեմ, Սուրբ Նախավկա, Երիցավանք, Երիցավան, Երիցվանիկ, Երիցու վանք:

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին (Սամվել Ալեքսանյան, Մարիամ Սարգսյան, Արմինե Մարգարյան) ուղեկցում էր Կապանի երեւելի զավակներից մեկը՝ Օնիկ Աթայանը, ով, լինելով վանքին մերձակա Մողես (Կաղնուտ) գյուղի զավակ, հանգամանալից ծանոթ է այդ վայրերին, քաջատեղյակ  բազում ավանդազրույցների:

Երիցվանքը գտնվում է Արծվանիկ գյուղից փոքր-ինչ արեւելք՝ բարձր ու գեղատեսիլ  սարավանդի վրա:

Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք կամ Քաշունիք գավառի մեջ:

Կապանից Արծվանիկ, ապա եւ Երիցվանք բարձրանալու ընթացքում, նաեւ այնտեղ, վերհիշեցինք այդ սրբավայրի հետ կապված պատմություններ…

Եվ երբ արդեն բարձունքում էինք, մեզ՝ հատկապես առաջին անգամ այցելողներիս, թվում էր, թե ուր որ է տեսնելու ենք Սյունյաց իշխանուհի Սահակիա բարեպաշտ ու մեծահավատ տիկնոջը, ով ուղեկցում էր հայոց սուրբ կաթողիկոս Մուշեին (ոսկեզօծ թամբով սպիտակ ջորին հեծած, եպիսկոպոսներով, բազմախումբ սպասավորներով), որ եկել էր Երիցվանք՝ Սյունիքի մետրոպոլիտության աթոռի համար արժանավոր մեկին ընտրելու խնդրով:

Թվում էր, ուր որ է, մեկուկես հազարամյակի հեռավորությունից, կտեսնենք Սուրբ Երիցակին՝ Երիցվանք-Նոր Երուսաղեմ-Սուրբ Նախավկան կառուցելիս (519 թ., Վահան Մամիկոնյանի՝ հայոց մարզպանության ժամանակներ):

Եվ կտեսնենք, թե ինչպես է սպիտակ աղավնիների երամից մի աղավնի առանձնանում՝ սլանալով գալիս ու կանգնում Երիցակի վրա, ինչից հետո Տեր-Մուշե հայրապետը նրան օծում է Սյունիքի մետրոպոլիտ, իսկ Երիցվանքը հռչակում Սյունյաց աստվածասկիզբ թեմի կենտրոն:

… Ավա՜ղ, այդ ամենը ոգեւորված «Սյունյաց երկրի» անուրջների տիրույթում էր:

Իրականում, մինչդեռ, տեսանք անուշադրության մատնված, կիսավերակ մի սրբավայր…

Ժամանակին, սակայն, ըստ Սյունյաց տան պատմիչի՝ «Այնտեղի վանքը գեղեցիկ էր, զարմանալի տեսքով… պարսպապատված մեծամեծ քարերով. պարսպից ներս կային շուրջ քառասուն խցիկներ՝ քուրձ հագնող լռակյաց ճգնավորներով…»:

Բայց դարերի անուշադրությունից ու հարյուրամյակների փորձություններից հետո անգամ մերօրյա Երիցվանքը շարունակում է մնալ իբրեւ մարգարիտ՝ Աստծո կապանյան տաճարների բույլում:

Եկեղեցին կառուցված է կիսամշակ բազալտե քարերով ու կրաշաղախով:

Հորինվածքով ինքնատիպ, ավելի ճիշտ՝ եզակի կառույց է հայ ճարտարապետության մեջ. երկարավուն մի դահլիճ՝ թաղածածկ, որի հյուսիսային ու հարավային պատերը բաց կամարաշարեր են՝ կառուցված կարմրավուն քարերով, ինչի համար էլ նաեւ Կարմիր վանք է կոչվել:

Պահպանվել են եկեղեցուն շրջափակած կրկնակի պարիսպների հիմնամասերը:

Մեր մեծ բարեկամ Սերո Խանզադյանը ժամանակին պատմում էր, թե մինչեւ Երիցակը՝ «…դա հեթանոսական տաճար էր՝ գուցե մի ողջ հազարամյակ Գառնիից էլ առաջ»:

Սերո Սպարապետն ասում էր նաեւ, թե այդ տեղանքը նաեւ Կռավայր է կոչվել, ասել է թե՝ հեթանոսական կուռքերի, հեթանոսական աստվածների վայր…

Անշուշտ, դժվար է ասել, թե վանքի տարածքի կոնկրետ որ մասում է Սուրբ Երիցակի դամբարանը, եւ դա, ըստ էության, կարեւոր չէ այլեւս:

Կարեւորն այն է, որ Աստծո այդ տաճար այցելող ոչ մեծաթիվ հավատավորները ոգի են առնում  այնտեղից, հիշում Երիցակին առնչվող պատումներ, նաեւ համոզվում (նրա արարումները տեսնելով), որ Երիցակը ժամանակին դասվել է հայոց ազգային-եկեղեցական սրբերի շարքը, ինչում համոզված էր նաեւ լուսահոգի Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին՝ վկայակոչելով տեղեկությունը, որ Սուրբ քաղաք Երուսաղեմում եւ Բեթղեհեմում նրան իբրեւ սուրբ էին դիմում…

Մեր ուխտագնացության վերջում կարեւոր հետեւություններից մեկն այս էր՝ «Ով չի եղել Երիցու վանքում, չի եղել Կապանում»:

Անպայման այցելեք Երիցվանք…

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Սարգսյանի եւ Արմինե Մարգարյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43