ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

21.06.2013 16:46
2144

Հարգելի՛ պարոն վարչապետՀինգ տարի առաջ Մեղրու տարածքի Շվանիձոր գյուղի բնակիչներին պատկանող հողատարածքների մի մասը հանրային գերակա շահ ճանաչվեց, եւ հողերի նպատակային նշանակությունը փոխվեց ու օգտագործվեց Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի կառուցման նպատակով: Անցած հինգ տարում իշխանության բոլոր օղակները խաբել են գյուղացիներին ու այդ հողերի դիմաց մինչեւ հիմա փոխհատուցում չեն տվել մարդկանց, որոնց համար այդ հողամասերն ընտանիք պահելու միակ միջոցն էին: Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի անբացատրելի եւ արդարացում չունեցող այդ քաշքշուկը: Ի վերջո կառավարությունը ե՞րբ է փոխհատուցելու շվանիձորցիներին:Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը եւ այն հանգամանքը, որ շվանիձորցիների դիմումը հրապարակվել է մեր թերթում, խնդրում ենք պատասխանել առաջադրված հարցին: 

Հարգանքով` «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն

Հ.Գ. Շվանիձոր գյուղի մի խումբ բնակիչներ նամակ են հղել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը: Նամակում նշվում է. «Հարգելի՛ Սամվել Ալեքսանյան: Մեղրի-Կապան-Երեւան այլընտրանքային ավտոմայրուղու կառուցման ժամանակ, որից անցել է ավելի քան 5-6 տարի, ժողովրդի սեփական հողամասերն օգտագործվեց պետական կարիքների համար։ Իսկ ավտոմայրուղու կառուցումից հետո ժողովուրդը պետք է փոխհատուցում ստանար, սակայն ճանապարհը շահագործման արդյունքում արդեն վերանորոգման կարիք ունի, իսկ մենք` հասարակ գյուղացիներս, որ մեր ընտանիքների հոգսերը հոգում ենք մեր իսկ հողը մշակելու շնորհիվ, մեր սեփական հողերի համար ոչ մի կերպ չենք կարողանում փոխհատուցում ստանալ։ Բազմիցս դիմել ենք մարզպետին, վարչապետին, նախագահին, բայց ապարդյուն։ Եվ քանի որ կառավարությունը, իշխանությունները փակել են իրենց աչքերն ու ականջները, լռեցրել են խիղճ կոչվածը, հասարակ Ժողովրդիս մնում է միայն մեր հույսի բեկորները հավաքել ու մի վերջին անգամ դիմել տարբեր ատյանների ու կազմակերպությունների, այդ թվում` «Սյունյաց երկրին»: Հայցում ենք Ձեր աջակցությունը»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22