Ո՞վ է մեղավոր Անգեղակոթի Սուրբ Վարդան Զորավոր սրբավայրում ստեղծված անմխիթար վիճակի համար

05.07.2016 12:24
4089

Անգեղակոթի Սուրբ Վարդան Զորավոր սրբավայրի մասին գիտի յուրաքանչյուր սիսիանցի: Հատկապես Քրիստոսի պայծառակերպության` Վարդավառի տոնին, այն հազարավոր սիսիանցիների ուխտատեղին է արդեն հարյուրավոր տարիներ: Անվանի պատմաբան-բանասեր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Մորուս Հասրաթյանը կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանի դին, ըստ երեւույթին, ամփոփվել է այդ սրբավայրի հարավային պատի տակ։ Մահարձանը բարձրացել է, հավանաբար, 7 աստիճանների վրա, որոնք միասին ունեցել են 1,40 մետր բարձրություն: Իր «Որտե՞ղ է թաղված Վարդան Մամիկոնյանը» վերտառությամբ հոդվածում Մորուս Հասրաթյանը բավականին մանրամասն ներկայացնում է դարաշրջանի կարեւորագույն իրադարձությունների շարժառիթները, ապացուցում իր վարկածի ճշմարտացիությունը: Նա մասնավորապես նշում է. «Ի՞նչը մղեց ինձ մեծն Վարդան Մամիկոնյանի գերեզմանը փնտրելու Հայաստանի անհամեմատ այս հեռավոր անկյունում` Շաղատ-Անգեղակոթում եւ ոչ թե Ավարայրի եւ Արարատյան դաշտերում, կամ էլ, ասենք, Վարդանի հայրենիք Տարոն-Մուշում: Նախեւառաջ ինձ այդ համոզմանն է բերել այն դարավոր ավանդությունը, որ պահպանել է բուն Սյունի գավառի (արդի Սիսիան) բնակչությունը` այդ վայրը համարելով «Վարդան զորավորի» գերեզմանի տեղը։ Անգեղակոթից կես կիլոմետր դեպի Նախիջեւան տանող խճուղու եզրին, Շաղատի դիմացի ժայռերի տակ գտնվող «Վարդան զորավոր» կոչվող ուխտատեղիում, մնացել է բազմիցս վերաշինված անշուք մի եկեղեցի, որի շրջապատում եւ փոքրիկ գավթում ընկած են բազմաթիվ գերեզմանաքար-խաչքարեր: Այս վայրը դարեր շարունակ սիսիանցիների համար եղել է ուխտատեղի եւ ճանաչվել որպես Վարդան Մամիկոնյանի գերեզման: Նախապես պետք է նկատել, որ ազգային ավանդությունները՝ կապված տվյալ վայրի եւ այդ վայրում տեղի ունեցած պատմական մեծ ու փոքր դեպքերի հետ, անջնջելի զորությամբ պահպանվում են դարերով, մանավանդ, երբ տվյալ վայրի բնակչությունը չի ենթարկվել արտագաղթերի, այլ ընդհակառակը` լրացվել է եկվորներով։ Նույնիսկ բավական էր, որ ավերված գյուղերում մնային մեկ-երկու ընտանիք, որպեսզի նորեկներին հաղորդեին շրջապատի տեղանունները, ավանդությունները, բանահյուսական փշրանքները, սրբավայրերի հետ կապված ուխտագնացության օրերը, ծեսերը, պատմական անցքերը եւ այլն»:

Վերոնշյալ հոդվածին ընթերցողները կարող են ծանոթանալ «Սյունյաց երկիր» թերթի` Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարում (N 20, 30 հունիսի 2016թ.): Միայն նշենք, որ այս հոդվածում պատմաբան-բանասերը բացատրում է նաեւ, թե ինչու է Վարդավառի տոնին սրբատեղին առավել մարդաշատ լինում, այլ ոչ թե Վարդանանց տոնին: Բանն այն է, որ պաշտվել է ժայռի տակից բխող Կաթնաղբյուրը կամ Սուրբ աղբյուրը։ Այդ ջուրը, որ պակասել եւ վերացել է վերջին մի քանի տասնամյակում, իր հազարամյակների պաշտամունքային դերը պահպանել էր մինչեւ վերջերս` ամեն տարի` Վարդավառի տոնին։

Թերեւս բավականին հետաքրքիր այդ սրբատեղին այսօր էլ զարմացնում է իր դիրքով, բայց առավել շատ զարմացնում եւ հիասթափեցնում է նրա անմխիթար վիճակը: Վերջերս կատարած մեր այցելության ժամանակ մեր առջեւ բացված տեսարանը, կարծում ենք, անպատվաբեր է յուրաքանչյուրիս համար: Տանիքի անմխիթար վիճակ, թեքված գերան, բազում գունաթափված լուսանկարներ` ցաքուցրիվ կախված, պատերին վառված մոմի մնացորդներ, անգործության մատնված ավել, մեկանգամյա օգտագործման համար նախատեսված բաժակներ եւ այս շարքը կարելի է շարունակել, բայց, կարծում ենք, այսքանն էլ բավական է պատկերն ամբողջական դարձնելու համար:

Ակամայից մի հարց առաջացավ. ո՞վ է մեղավոր նման հուսահատեցնող վիճակի համար, երբ մենք անընդհատ խոսում ենք մեր ազգի` պատմական սրբավայրերը պահպանելու «արժանիքների» մասին` փոխարենը փնովելով հարեւան ադրբեջանցիներին: Մի՞թե սա նույնպես հուշարձանի հանդեպ բարբարոսական վերաբերմունք ունենալու հերթական դրսեւորումը չէ մի այնպիսի սրբավայրի հանդեպ, որը դարեր շարունակ պահպանում է իր ուժը, զորությունը մարդկանց շրջանում: Միգուցե պատկան մարմինները զանազան պատճառաբանություններ ներկայացնեն, բայց մի բան ակնհայտ է. բոլորս ենք մեղավոր` յուրաքանչյուրս մեր իրավասության շրջանակներում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարաններ եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ Սուրբ Վարդան Զորավոր սրբատեղին ներառված է առավել վտանգված հուշարձանների ցանկում, եւ հնարավորության դեպքում այն կվերանորոգվի: «Կան բարերարներ, ովքեր հետաքրքրված են հուշարձանի ճակատագրով, եւ առաջիկայում` համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնելուց հետո, տանիքը կփոխվի, որը, իհարկե, վերանորոգում չէ, այլ ժամանակավոր միջոցառում հուշարձանը հետագա ավերումից փրկելու համար», - նշեց ծառայության պետը:

Մեր այն դիտարկմանը, որ միգուցե մաքրման աշխատանքներ կատարվեն` պատերից հեռացնելով մոմերի մնացորդները, խունացած լուսանկարները հավաքելով, Աստղիկ Հակոբյանը նշեց, որ հատկապես Վարդավառի տոնին բազում ուխտավորներ է ունենում սրբատեղին, եւ հնարավոր չէ նրանց արգելել մոմ վառել: «Եթե հուշարձանը մշտական վերահսկող չունի, հնարավոր չէ մարդկանց արգելել այնտեղ մոմ վառել», - պարզաբանեց Ա.Հակոբյանը:

Ինչ վերաբերում է այցելուների անվտանգությանը կամ առավել եւս նրանց մուտքը սրբատեղի արգելելուն` անվտանգության կանոններից ելնելով, ապա ծառայության պետը նշեց, որ տանիքի նորոգմամբ ժամանակավոր լուծում կտրվի անվտանգության հարցին, իսկ ամբողջական վերանորոգման համար, ինչպես արդեն նշեցինք, դեռեւս համապատասխան միջոցներ չկան:

Ինչպես այս սրբատեղիում նկատեցինք, այնպես էլ Որոտնավանքում մուտքի վահանակին գրված էր, որ հուշարձանը պահպանում է Հայկական ԽՍՀ կուլտուրայի մինիստրությունը… մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին: Իսկ Աստղիկ Հակոբյանը մեր այդ նկատառմանն այսպես պատասխանեց. «Ո՞ւմ է խանգարում այդ վահանակը, ամեն ինչ հանել-շպրտելով չէ: Այցելողը չգիտի՞, որ այն տարիներին ներկայիս մշակույթի նախարարությունն այդպես էր կոչվում: Եթե պետությունը կունենա նոր վահանակներ դնելու հնարավորություն, այդ դեպքում հինը թող հանեն, իսկ եթե նորը դեռ չկա, ո՞ւմ է խանգարում հինը»:

Անգեղակոթի համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանից նույնպես փորձեցինք սրբատեղիի վիճակի մասին բացատրություններ ստանալ: Ինչպես տեղեկացանք, համայնքի ղեկավարը միայն աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը եւ իրավասու չէ այնտեղ որեւէ գործողություն իրականացնել: «Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից օրերս ստացա պատասխան նամակ, որտեղ նա նշել էր, որ ողջունում է մեր նախաձեռնությունը տանիքի նորոգման հարցում, բայց դրա համար պետք է պատրաստվեն նախագծանախահաշվային համապատասխան փաստաթղթեր: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը բավականին ժամանակ կխլի, բացի դրանից` դեռեւս հարց է` իմ ուղարկած փաստաթղթերը կընդունե՞ն, թե՞ ոչ: Նախկինում փորձել եմ այնտեղ որոշակի բարեկարգման աշխատանքներ կատարել, բայց չորս անգամ քրեական գործ են հարուցել իմ դեմ համապատասխան մարմինները` պատճառաբանելով, որ ես իրավասու չեմ այնտեղ մեկ քար անգամ ավելացնել կամ պակասեցնել: Ամիսներ, տարիներ են պահանջվում, մինչեւ այդ դատական գործերը փակվում են», - նշեց համայնքապետը եւ հավելեց, որ հատկապես վերջին մի քանի ամիսների ձնհալից եւ առատ անձրեւներից էլ ավելի է վատթարացել վիճակը:

«Եթե համապատասխան մարմինները խոստանան, որ աչք կփակեն մեր քայլերի վրա, տանիքը կփոխեմ: Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք, եւ ես գործ չունեմ մարդկանց դրած լուսանկարները վերցնել, թող պատկան մարմինները կատարեն այդ աշխատանքը: Որպես համայնքի ղեկավար` պատմական հուշարձանները  պահպանելու որոշակի պարտականություններ ունեմ, բայց երբ մի քայլ եմ անում, իրենք դա հաշվի չեն առնում եւ սկսում են ինձ հետ օրենքի լեզվով խոսել», - վրդովված նշեց Արմեն Խաչատրյանը:

Մեզ մնում է հավատալ, որ շուտով այս խնդրին համապատասխան լուծում կտրվի, եւ լիազոր մարմինները շուտափույթ քայլեր կձեռնարկեն ուխտատեղին կարգի բերելու համար:

Ի դեպ, սրբատեղիի դռան համար որպես փական ծառայում է պոլիէթիլենե տոպրակը… Կարծում ենք` կան մանրուքներ, որոնք աննշան, բայց աչքի ընկնող փաստեր են եւ որոնց վերացման համար ամենեւին էլ բարձրագույն ղեկավար մարմինների թույլտվությունն անհրաժեշտ չէ…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58