Փարիզում Ժակ Շիրակի հիշատակի արարողությունն է. ներկա է ՀՀ ԱԳ նախարարը. ՈՒՂԻՂ

30.09.2019 12:57
1586

Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին. հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի մոտ 80 երկրների ղեկավարներ: Հիշատակի արարողությանը Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Փարիզ են ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը եւ ուրիշներ:

Փարիզի Սեն Սյուլպիս տաճարում կայանալիք արարողությանը ներկա կլինեն Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին:

Շիրակի մերձավորների ու ազգականների ներկայությամբ անցկացվելիք հիշատակի արարողությունը կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված Է ազգային սգո օր: Պետական հիմնարկությունների դրոշները խոնարհված են: Կեսօրին Ելիսեյան պալատում ճաշկերույթ կկազմակերպվի ի պատիվ Ֆրանսիա ժամանած երկրների ղեկավարների եւ նշանավոր քաղաքական գործիչների:

Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին:

 

 armenpress.am

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25