Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

09.06.2026 10:20
332

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլև ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։

     Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները։

Ըստ օրենքի՝ կուսակցությունն այսկերպ թուլացնում է կախվածությունը մասնավոր և բիզնես շահերից, ինչպես նաև՝ իր գործունեությունը շարունակելու հնարավորություն է ստանում։ Ստացած գումարի չափը կախված է արդյունքներից` յուրաքանչյուր քվեի համար ստանում է տարեկան 1000 դրամ։

2 տոկոսի շեմը հաղթահարել, բայց ԱԺ մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թևեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել):

Այսպես՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30 հազար 797 քվե կամ ձայների 2.11 տոկոսը և 5 տարի շարունակ բյուջեից ստանալու է 30 մլն 797 հազար դրամ։

«Միասնության թեւեր»-ը ստացել է 33 հազար 618 ձայն կամ 2.3 տոկոս և, ըստ այդմ՝ 5 տարի շարունակ ստանալու է 33 մլն 618 հազար դրամ։

ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն և համապատասխանաբար ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։

Նշենք, որ այս աջակցությունը ստանալու են նաև խորհրդարան անցած ուժերը՝ հաշվարկի նույն տրամաբանությամբ, այսինքն` շատ ավելի մեծ գումարներ»:

 

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27