Պարզվել են մարտական գործողությունների փաստական և արարքներին իրավական գնահատական տալու բոլոր հանգամանքները․ Քյարամյան

31.05.2024 20:20
738

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակի առթիվ ՀՀ Սյունիքի մարզում կազմակերպված հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Քաջարան, որտեղ, նախ եղբայրական գերեզմանում հարգանքի տուրք է մատուցվել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհաբերած հերոս նահատակների շիրիմներին։

Ելույթի իր խոսքում կոմիտեի նախագահն արժևորել է հատկապես զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի քննության հարցում ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչության ունեցած ահռելի և անուրանալի ներդրումը՝ փաստելով դրանք կոնկրետ որակական ցուցանիշների վկայակոչմամբ։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,- ասել է Արգիշտի Քյարամյանը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40