Փաշինյանը դեռ չի որոշել՝ երբ է հրաժարական տալու, բայց «դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»

08.10.2018 16:45
1104

«Մենք պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին», - երկուշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ դեռ չի որոշել, թե երբ է տալու հրաժարական, ավելացնելով․ - «Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավել պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»:

Հարցին, թե ստեղծված իրավիճակը քննարկե՞լ են նախագահ Արմեն Սարգսյանի հետ Փարիզում, որտեղ մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Այո, և Երևանում նա ամսի կարծեմ 9-ին է վերադառնում, երբ վերադառնա, անպայման կքննարկենք»:

Վարչապետը հավելեց, որ իր՝ Փարիզում գտնվելու ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ևս կքննարկեն, մասնավորապես նշելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Նա հայտնեց, որ հանդիպումներ կլինեն Ծառուկյանի, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի կողմից կառավարության աշխատանքը խոչընդոտել-չխոչընդոտելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի խորհրդարանը չի կարող խոչընդոտել, քանի որ «խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»:

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված իր աջակիցներին դիմելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։

azatutyun.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24