Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով

24.08.2021 14:38
3563

Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով:

«Հայտնի է, որ, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ գործով և մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են ամսվա մեջ որոշակի հատված, իսկ մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով: Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ սահմանների պահպանությունը սահմանապահների կողմից իրականացնելու գաղափարը կյանքի է կոչվելու խաղաղ դարաշրջան բացելու համատեքստում՝ շեշտելով, որ այդ գործընթացը ոչ միանգամից է լինելու, որովհետև սահմանապահի առկայությունը սահմանին խաղաղության խորհրդանիշ է: «Պրոֆեսիոնալ բանակը, որը մշտապես տեղակայված է մշտական տեղակայման վայրերում և զբաղված է միայն մարտական պատրաստականության, գիագիտության, պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմամբ, կիրառվում է միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի վրա: Մնացած բոլոր դեպքերում բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարաններում»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետը և կառուցվածքը փոխելու մտադրությանը՝ վարչապետն ընդգծեց, որ որոշել են  ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստականության բարձրացման աշխատանքներին: «Գիտեք, որ վաղվանից եռամսյա վարժական հավաքներ են տեղի ունենալու, և այդ վարժական հավաքներով մեկնարկում է ակտիվ պահեստազոր ունենալու գործընթացը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի զինվորական ծառայությունն ունենա պատշաճ գրավչություն: «Այստեղ խոսքը միայն աշխատավարձերը բարձրացնելու մասին չէ, և մենք նպատակադրված ենք բարձրացնել ոչ միայն աշխատավարձերը, այլև սոցիալական երաշխիքների ամուր, կայուն և վստահելի համակարգ ստեղծել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար: Այս առումով մեզ համար առանցքային է նաև ռազմական կրթության որակը բարձրացնելը: Հայաստանում ռազմական կրթության որակը պետք է շարունակաբար բարձրանա: Մեր բանակը պետք է շարունակաբար տեխնոլոգիական զարգացման ենթարկվի, ինչը համապատասխան կլինի 21-րդ դարի մարտահրավերներին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:  

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21