Փաշինյանը պարզաբանեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված տարընկալումները

07.05.2024 14:28
816

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն ամենևին էլ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հայրապետության միջև կապի մասին չէ։  Այս մասին մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հայրապետության միջև կապի մասին է։  Ոչ, դա դրա մասին չէ։ Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ մինչ օրս Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել։  

Վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել անցակետեր դնելու՝ ապահովելու հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև։ «Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Ընդ որում, նրանք ասում են՝ եթե այդ ճանապարհները մեզ Հայաստանը չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք։ Մենք ասում ենք՝ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է պատրաստ տրամադրել, նույն ձևով էլ մենք ենք պատրաստ տրամադրել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը որևէ ձևով սահմանափակվում են»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով մեկ այլ շահարկվող թեմայի, թե իբր հայտարարության 9-րդ կետը սահմանում է, թե երրորդ երկիրը պետք է ապահովի ճանապարհների անվտանգությունը ՀՀ տարածքում՝ Փաշինյանը բացառեց դա՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրապարակային է, և ցանկացած ոք կարող է կարդալ ու համոզվել դրանում։  

Նա բացառեց նաև ՀՀ որևէ հատվածի՝ Հայաստանի կառավարության վերահսկողությունից դուրս լինելու և երրորդ կողմի, մասնավորապես Ռուսաստանի վերահսկողության տակ լինելու հավանականությունը՝ ասելով․ «Նման բան չկա, գոյություն չունի»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34