Փաշինյանը սթրես է ապրում. նա խոսեց ՀՀԿ–ի ռևանշների, կաշառք վերցնողների ու Սյունիքի մասին

24.10.2018 12:20
984

Փաշինյանը կոչ արեց չընտրել իրեն ու խոսեց ռևանշիզմի ու իր հիասթափությունների մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետ թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ի իր ելույթում անդրադարձավ ՀՀԿ ռևանշիզմի երեք փորձերին, սյունիքյան գործոնին ու խոսեց իր նշանակած որոշ պաշտոնյաներից հիասթափվելու մասին:

Վարչապետի պաշտոնում իր առաջադրումը նա ֆորմալ գործընթաց որակեց` նշելով, որ առաջադրվել է ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար պատգամավորներին կոչ արեց չքվեարկել իր օգտին: Առաջադրման իմաստը, Փաշինյանի խոսքով, խորհրդարանական արտահերթ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ հնարավոր շահարկումները բացառելն է, որպեսզի, իր խոսքով, այդ ընտրությունները դառնան թավշյա հեղափոխության վերջնական հանգրվանը:

Վարչապետի պաշտոնակատարն իր ելույթում խոսեց հեղափոխությանը հաջորդած 5.5 ամիսների քաղաքական իրադարձությունների մասին` անդրադառնալով հարցին` արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն է, թե իշխանափոխություն:

«Ինձ համար աներկբա և միանշանակ է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Եթե մինչև 2018թ-ի ապրիլ-մայիսը երկրում որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական տնտեսական էլիտան, ապա հեղափոխությունից հետո որոշողը ժողովուրդն է, որը կարողացավ տնտեսական ու քաղաքական էլիտային պարտադրել, որ իր թեկնածուին ընտրեն վարչապետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց ամբողջական իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել, քանի որ պետական կառավարման համակարգի մի հսկայական մասով դեռ շարունակում է գործել ոչ միայն հին համակարգով ու մոտեցումներով, այլև նախկին համակարգի վերադարձի թաքուն հույսով:

Նրա համոզմամբ` այս մասին են վկայում հեղափոխությունից հետո 10-յակ պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

«Դժվար է պատկերացնել, որ որևէ պաշտոնյայի մտքով կանցնի կաշառք վերցնել հեղափոխությունից օրեր, շաբաթներ, ամիսներն անց: Պատկերացնում եք` Հայաստանում այդպիսի իրադարձություներ են տեղի ունեցել, ու Հայաստանում դեռ կա պաշտոնյա, որն օրեր անց կաշառք է վերցնում, յուրացումներ է անում: Որովհետև նրանց ներշնչել են, որ սա ժամանակավոր է, ու որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադառնալու է նախկին հունը»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ ներշնչողը տվյալ դեպքում նախկին իշխանության և ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո նախկին իշխանությունը ռևանշի 3 փորձ է արել` առաջինը` Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիայի փորձն էր, երկրորդը` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնությունը փորձեց փոփոխություններ իրականացնել ԱԺ կանոնակարգում, երրորդը` երկուշաբթի օրն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց ու տապալեց Ընտրական օրենսգիրքը:

Սա, ըստ Փաշինյանի, արվեց նրա համար, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենան նախկին օրենսգրքով, այսինքն` ռեյտինգային ընտրակարգով: Որպես օրինակ` Փաշինյանը նշեց Կապանում` Սյունիքի մարզկենտրոնում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները:

«Հին ընտրական համակարգը Սյունիքում դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս: ՀՀԿ-ները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»,- ասաց նա` հավելելով, որ անկախ օրենսգրքից, ՀՀԿ-ն 0 ձայն է ստանալու ու չունի որևէ շանս:

«Ինչքան լարվածությունը մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատում: Բարիկադները դուք եք կառուցել ձեր կոռուպցիայով, ձեր անադեկվատ մեկնաբանություններով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սյունիքում ՔՊ թեկնածուի պարտությանը, ապա Փաշինյանն այն չկապեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ, ինչպես մեկնաբանվում է վերջին օրերին:

«Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Սյունիքում ոչ թե նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը»,- ասաց նա:

Իսկ թե ինչու ՔՊ-ն ընդունեց Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Փաշինյանն ասաց, որ ընդունել են ցույց տալու համար, որ իրենց նպատակը ժողովրդի իշխանությունն է:

Փաշինյանը նաև խոստովանեց` այս ընթացքում հիասթափություններ է ունեցել նաև իր նշանակած պաշտոնյաներից ու իր շրջապատի աձանցից:

«Իսկ ո՞վ ասաց, թե նրանք, ովքեր հեղափոխությունից հետո պաշտոններ են ստանձնել, հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի սթրեսներ ու հիասթափություններ եմ ապրում, երբ մարդիկ հանդես գալով հեղափոխության ամենաջերմ պաշտպան, այս ընթացքում ուղղակի քարուքանդ են եղել: Ես չեմ կարող այս մասին չասել, որովհետև դա ազնիվ չի լինի ժողովրդի հանդեպ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` Ազգային ժողովում այսօր` հոկտեմբերի 24-ին, անցնում է ՀՀ վարչապետի ընտրության հարցով նիստը։ Սահմանադրության համաձայն` եթե այսօր ԱԺ-ն վարչապետ չընտրեի, մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

 

armeniasputnik.am

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56