Պատերազմն ավերածություններ է սփռում ոչ միայն մարտի դաշտում

23.02.2021 11:44
1386

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ վերլուծաբանները կանխատեսում էին տնտեսական կոլապս եւ գնաճ։ Եթե տնտեսական փլուզման երեւույթները հասարակ մահկանացուներին տեսանելի չեն, ապա այս երկրորդը (գնաճը) շարքային քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգացին Ամանորից անմիջապես հետո, երբ թիվ մեկ սննդամթերքի՝ հացի եւ ալյուրով պատրաստվող մթերքների գները բարձրացան․ հացը թանկացավ 20 դրամով, լավաշը՝ 10 դրամով։ Թանկացավ նաեւ հրուշակեղենը՝ հիմնականում թխվածքները։ Կիլոգրամով վաճառվողները՝ 20, հատով վաճառվողները՝ 10 դրամով: Թեման ուսումնասիրելիս նաեւ մի իրողության ենք բախվում, որ հացը թխվում է եւ գնորդներին է հասնում նախատեսված քաշից 30-40 գրամով պակաս։

Ապրանքների թանկացման վրա հիմնականում երկու գործոն է ազդել՝ միջազգային շուկայում գների բարձրացումը եւ հայկական դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ. դոլարի փոխարժեքը պատերազմից առաջ 484 դրամ էր (սեպտեմբերի 27-ի դրությամբ), այժմ կազմում է 524 դրամ։ Թանկացել են նաեւ այլ ապրանքատեսակներ՝ ձեթը, շաքարավազը, կաթնամթերքը, հիգիենայի որոշ պարագաներ եւ այլն։ Մարդկանց գրպանին խփող այս անցանկալի երեւույթը նկատվեց դեղորայքային շուկայում,  ինչը նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների թվին կարելի է դասել:

Հացի թանկացման կապակցությամբ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը քննարկում է ունեցել  մարզկենտրոնի հացարտադրողների հետ: Վերջիններս գնի բարձրացումը եւս հիմնավորել են նշված գործոններով՝ ալյուրի թանկացում եւ դոլարի արժեւորում դրամի նկատմամբ: Համայնքապետին փոխանցել են, որ արտադրվող հացի ինքնարժեքը բարձրացել է 30 դրամով: Ի վերջո եկել են համաձայնության՝ հացի (մատնաքաշ) գինն ավելանա 20 դրամով՝ 220-ից դառնալով 240 դրամ: Ինչեւէ,  հիմա հարցերի հարցն այն է, թե ե՞րբ նշվածները կվերադառնան նախկին գներին եւ կլինի՞ արդյոք նշված մթերքների կամ որ միեւնույն է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների էժանացում կամ վերադարձ նախկին գներին:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը, որից տեղեկանում ենք, որ 2021-ի հունվարին անցած տարվա հունվարի համեմատությամբ գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ինդեքսների գնաճը՝ 6,4 տոկոս:

Մեզ հետաքրքրող ապրանքներից արեւածաղկի բուսական յուղի գինն անցած տարվա համեմատ աճել է 44,3, հացի գինը՝ 26,4 տոկոսով, շաքարինը եւ շաքարավազինը՝ 40,7 տոկոս եւ այլն: Ի դեպ, բարձրացել են մրգերի եւ բանջարեղենի գները:

Այս ամենին բուռն անդրադարձ չեղավ բնակչության շրջանում: Մարդիկ դեռեւս  դուրս չեն եկել պատերազմի պատճառած շոկից…

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40