Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն ծառայությունից. կառավարությունն ընդունեց նախագիծը

17.02.2022 11:59
3311

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Կառավարությունն առաջարկում է պատերազմում զոհված զինծառայողնրի եղբայրներին ազատել պարտադիր զինծառայությունից։

Բանն այն է, որ գործող օրենքը բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

Նախագծով նշվում է,  որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

Այս թեմայի շուրջ ավելի վաղ «Հայկական ժամանակը» զրուցել էր նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ:

Սարգսյանը նշել էր, որ փոփոխություններով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունեցող անձանց, սակայն ոչ միայն այն դեպքում, երբ նրանք ընտանիքի միակ զավակն են, այլ անկախ նրանից, թե քանի՞ երեխա կա ընտանիքում:

«100-ից ավելի ընտանիքների եմ այցելել: Այդ ընտանիքիները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Երբ խոսում էի նրանց հետ, պատմում էին՝ կրտսեր որդին միակ սփոփանքն է տան, բացի դրանից, նշում էին, որ սոցիալական խնդիրներ էլ ունեն և չեն ցանկանում՝ միակ որդին տնից բացակայի»,- ասաց էլ պատգամավորը: 

Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։

www.armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40