Պատմական Կապան քաղաքի տեղադրության հարցի շուրջ

26.04.2024 17:09
1996

... Եթե չհաշվենք Նախիջեւանը, որը երբեմն կարճ ժամանակներով մտել է Սյունիքի մեջ, ապա ամբողջ Սյունիքում Կապանը միակ քաղաքն էր:

Կապանը գտնվում էր այժմյան Ղափան-Քաջարան խճուղու կիսաճանապարհին` Աչըղլու գյուղի դիմաց` Ողջի (հնում Կապան) գետի բարձրադիր աջ ափին, որը տեղացիներն անվանում են «Տանձուլենջ»:

 Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարի վերջերին: Ըստ երեւույթին, այդ ժամանակ Կապանը սովորական մի բնակավայր էր: 10-րդ դարից սկսած` մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք: Կապանը 10-րդ դարի վերջին (հավանաբար 998-1001 թթ. սահմաններում) դարձել էր Սյունիքի թագավորության մայրաքաղաքը:

 Կապանն ուներ մի շարք առավելություններ: Նրա արեւմտյան կողմում գտնվող Բաղաբերդ եւ Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան կողմերից: Քաղաքի հյուսիսային կողմով անցնում էր Կապան գետը, որն այդ մասում առաջացրել էր խոր կիրճ` խիստ զառիվեր եւ անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ էր: Հարավային կողմում ձգվում էին Արեւիքի բարձրաբերձ եւ ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից: Այդ է եղել պատճառը, որ քաղաքը հարավային եւ հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու, իսկ արեւմտյան կողմից նա ապահովված էր Բաղաբերդ եւ Բաղակու քար ամուր բերդերով: Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնելը արեւելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել: 1103 թ. Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից: Այնուհետեւ Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրեւ ոչ թե քաղաք, այլ սովորական բնակավայր: Կապան անունը հետագայում պահպանվեց Ղափան ձեւով, որն արդեն շրջանի, երկրի անուն է եւ տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր մեծություններ:

 Կապանը եղել է ֆեոդալական ոչ մեծ քաղաք: Նրա բնակչությունն ըստ երեւույթին միատարր չի եղել: Նա ուներ հրեաների հատուկ թաղ:

Վաղեմի Կապան քաղաքից այժմ շատ քիչ բան է պահպանված: Նրա արեւելյան կողմի պարսպի հետքերը հազիվ նշմարվում են, իսկ աշտարակներից նկատելի են չորսը, որոնցից մնացել են միայն հիմքերը` 2-2,5 մետր բարձրությամբ: Աշտարակների հետքեր կան նաեւ քաղաքի արեւմտյան կողմում: Ավելի աննախանձելի է բուն քաղաքից պահպանված ավերակների վիճակը: Քաղաքի բռնած տարածության գրեթե կեսը, դարերի ընթացքում հերկման ենթարկվելով, վերածվել է միապաղաղ դաշտի, իսկ մյուս կեսը ծածկված է խիտ եւ անանցանելի անտառով:

Թադևոս Հակոբյան

«Հայաստանի պատմական աշխարհագրություն»

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38