Պատրաստվեք Պատերազմի. Վոլոդյա Ավետիսյան

05.02.2019 11:08
1460

Վերջին շրջանում շատ է խոսվում «տարածք խաղաղության դիմաց» թեզի մասին և հասարակության տարբեր շերտեր իրենց մտահոգությունն են հայտնում Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Միանշանակ, տարիներ շարունակ այս խոսակցությունները եղել են, սակայն շատերին մտահոգում է ոչ թե այն, թե ներկայիս իշխանության օրոք ինչու ենք կրկին տվյալ խնդրի առաջ, այլ այն, թե ինչու է իրավիճակը գնալով սրվում: 

Թեմայի վերաբերյալ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը iPRESS.am–ի հետ զրույցում նշեց. «Ժամանակը ցույց կտա, թե ինչեր են մեզ սպասվում: Եթե համեմատական տանենք իրավիճակի սրման վերաբերյալ, ապա Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ խաղաղության դիմաց տարածքներ պետք է հանձնենք, իսկ բնական է, որ խաղաղության դիմաց, ոչ ոք հենց էնպես տարածք չի հանձնում, դա պատերազմով է լինում, սա բոլոր իշխանություններին է վերաբերում: Սարգսյանը սարքեց այդ կռիվը, հարյուրավոր զոհ ու տարածքներ տվեցինք, նրանք հրահանգներ էին կատարում այլ երկրների կողմից»: 

Մեր զրուցակցի խոսքով բոլոր հող հանձնողները դավաճաններ են և կապ չունի դա նոր իշխանության ներկայացուցիչներն են, թե նախորդ.«Ով ուզում է լինի, ամեն ինչ պետք է անեն, որ հողերը չհանձնենք: Չպետք է մտածեն, որ ժողովուրդը բերել է իշխանության, ուրեմն ինչ ուզեն՝ կարող են անել»:

Վոլոդյա Ավետիսյանը iPRESS.am–ի հետ զրույցում զինվելու և պատրաստվելու կոչով հանդես եկավ: Մեր այն դիտարկմանը, թե ինչի՞ն պետք է պատրաստվի հասարակությունը, Ավետիսյանը պատասխանեց՝ պատերազմին, որպեսզի լինի խաղաղություն:

Կրկին մեր այն դիտարկմանը, թե նա ևս այն կարծիքին է, որ առաջիկայում պատերազմական գործողություններ են սկսվելու, Վոլոդյա Ավետիսյանը կրկնեց.«Միանշանակ պատերազմ է լինելու, բա այդ զենքերն ինչի՞ համար են գնում ադրբեջանցիները»:

Լենա ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40