Պատվաստվելիս պարտավոր են մարդուն բացատրել, թե որ պատվաստանյութն ինչ առավելություններ ունի ու ինչ խնդիրներ

20.08.2021 21:58
3871

Ամբողջ աշխարհում մարդիկ բաժանվել են պատվաստման կողմնակիցների և դեմերի։ Այն հատվածը, որն իր համար որոշել է պատվաստվել, մեկ այլ գլխացավանք ունի՝ ո՞ր պատվաստանյութն ընտրել` զուտ առողջական տեսանկյունից։

Մարդիկ իրենց ընտրությունը կատարում են տարբեր պատճառներով պայմանավորված․ եթե Եվրոպա են պատրաստվում մեկնել, ընտրում են Հայաստանում առկա պատվաստանյութերից և Եվրոպայի կողմից ընդունվող  «Աստրազենեկա», ոմանք նույն նկատառումներով սպասում են Հայաստան «Պֆայզերի» մուտքին, Ռուսաստան մեկնողները, հակառակը, «Սպուտնիկ»  են պատվաստվում։ Այնուամենայնիվ, առողջական՝ հնարավոր բարդությունների տեսանկյունից ո՞ր պատվաստանյութն է նախընտրելի։

Այս հարցում անգամ մասնագետներն են կասկածների ու անորոշության մեջ, ուր մնաց թե բժշկական կրթություն չունեցող մարդը, որը լսում է, կարդում պատվաստանյութերի վերաբերյալ ռուսական և արևմտյան քարոզչությունն ու հակաքարոզչությունն ու այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք համաճարակաբան Արշակ Պապոյանի հետ։ Ըստ համաճարակաբանի` գովազդ կամ հակագովազդ չանելու համար, որևէ կոնկրետ պատվաստանյութի մասին չի խոսի, այլ միայն սկզբունքների, պայմանների, որով պարտավոր են առաջնորդվել պատվաստվողն ու բժիշկը, պատվաստման որոշումն ընդունելուց հետո։ «Այնտեղ, որտեղ անում են, պարտավոր են մարդուն նորմալ բացատրել՝ որն ինչ առավելություն կամ պրոբլեմներ ունի, և մարդն ինքը կայացնի էդ որոշումը»։

Նշենք, որ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում նման պրակտիկա գրեթե չի իրականացվում, և մարդը մնում է «քարոզչության տակ»։ Բժիշկը համաձայն է և ասում է, որ առաջին հերթին այդ «քարոզչական վիճակն է, որ մարդկանց մոտ առաջացնում է պատվաստման նկատմամբ բացասական վերաբերմունք և անվստահություն»։

Համաճարակաբանը նաև նկատեց՝ դեմ է պարտադրանքին և այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գիտակցված որոշի՝ պատվաստվե՞լ , թե՞ ոչ։

hraparak.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40